Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հանդիպում «Մուրացան» հիվանդանոցային համալիրում

11.07.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը, Սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, կլինիկաների ղեկավարները և ավագ բուժքույրերը:

Ընթացիկ հարցերի քննարկումներից հետո ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը և Orange Armenia ընկերության աշխատակիցը ներկաների ուշադրությանը ներկայացրին Orange Armenia ընկերության կողմից հատուկ ԵՊԲՀ աշխատակիցների համար մշակված անվճար հեռախոսային և ինտերնետային փաթեթը, որն օգտագործվելու է որպես արագ արձագանքման կապի միջոց, ինչը ոգևորությամբ ընդունվեց հիվանդանոցային համալիրի աշխատակիցների կողմից:

Այնուհետև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը պատմեց և սլայդներով ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի ամենամեծ մանկական հիվանդանոցներից մեկում՝ Երեխաների առողջության գիտական կենտրոնում երկշաբաթյա վերապատրաստման ծրագրին իրենց մասնակցության մանրամասները: Նա տեղեկացրեց, որ կենտրոնի տնօրենը ռուս ականավոր բժիշկ, ակադեմիկոս Ալեքսանդր Բարանովն է, և կենտրոնը սպասարկում է մանկական համարյա բոլոր հիվանդություններով պացիենտներին՝ բացառությամբ մանկական հեմատոլոգիայի և մանկական ալերգոլոգիայի: Այստեղ գործում է դիագնոստիկ-խոհրդատվական մեծ կենտրոն, ինչպես նաև վերազինված և տեխնիկական նորագույն հնարավորություններով օժտված սիմուլյացիոն կենտրոն: Եվ հենց այդ կենտրոնում էլ հայ մասնագետներն անցել են վերապատրաստում «Անհետաձգելի բուժօգնությունը մանկաբուժությունում» թեմայով և ստացել համապատասխան հավաստագրեր:

Հանդիպումն անցավ հետաքրքիր և բուռն քննարկումների մթնոլորտում:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook