Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ռազմաբժշկական ֆակուլտետ


Պատմություն

ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թ. մայիսի 19-ի ՀՀ կա­ռա­վա­րության. թիվ 232 որոշմամբ ԵՊԲՀ-ում գործող բուժծառայության կազմա­կերպ­ման և էքս­տրե­մալ բժշկության ամբիոնի հիման վրա:

ԵՊԲՀ ՌԲՖ-ի հիմնադրման հարցում և վերո­հիշյալ որոշումը կյանքի կոչելուն անուրանալի է այն տա­րի­նե­րին ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Ա. Սարգսյանի, ՀՀ Առողջապահության նախարար Ա.Ս. Բաբլոյանի և ՀՀ Բարձրագույն կրթու­­թյան նախա­րար Վ. Գնունու ավանդը:

Ֆակուլտետի գործառույթում մեծ է եղել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Բ.Ն. Հարությունյանի և ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբ­յա­նի դերը:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը ղեկավարել են՝ բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկ­յա­նը (1994-97թթ.), բժշկ. գիտ. թեկ., բ/ծ մայոր Մ.Հ. Թումանյանը (1997-98 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դո­ցենտ, բ/ծ գնդա­պետ Ա.Վ. Ղազարյանը (1998-04 թթ.), բժշկ. գիտ. թեկ., դո­­ցենտ, բ/ծ փոխգնդապետ Դ.Ս. Մխիթարյանը (2004-2008 թթ.), բժշկ. գիտ. դոկ­տոր, պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը (2011 թ.-ից առ այսօր):

ԵՊԲՀ ՌԲՖ-ի առաջին դասախոսներն են եղել` բ/ծ գնդապետներ Տ.Ա. Տեր-Ավե­տիկ­յա­նը, Մ.Գ. Մարգարյանը, Ս.Գ. Գալստյանը, Ա.Ա. Ավագյանը, բ/ծ փոխգնդապետներ Լ.Պ. Ար­տի­­շչևը, Գ.Մ. Սարկիսովան, փոխգնդապետ Ֆ.Ս. Մուրադյանը, բ/ծ կապիտան Կ.Վ. Խա­չուն­­ցը, բ/ծ ավագ լեյտենանտ Ռ.Հ. Մեհրաբյանը, դոցենտներ Է.Ա. Հակոբյանը, Գ.Գ. Վար­դան­­յանը: Նրանց միահամուռ ջանքերով է կազմակերպվել ուսում­նա­կան գործ­ըն­թա­ցը:

ՌԲՖ-ի ընդունելությունը 1994-1995 թթ.-ին իրականացվել է` ուսա­նող­ներ հա­վա­քագ­րելով ԵՊԲՀ բուժա­կան, ման­կա­բու­ժա­կան և սան-հիգիենիկ ֆակուլտետների 5-րդ կուրսերից, իսկ 1996 թ-ին` առաջին կուրսից:

եՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլ­տետն ունեցել է 453 շրջանավարտ, որոնցից 30-ն ավարտել են գե­րա­զանցության դիպլոմով: Նրանց մեծ մասն այսօր ծառայում են տարբեր զորամասերում, կենտրոնական կլինիկական զին­վո­րա­կան և կայազորային հոս­պի­տալ­նե­րում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլ­տե­տում` որպես զորամասերի բուժծառայության և բուժկետերի պետեր են, բժիշկ-մասնագետներ, դասախոսներ ՀՀ ԶՈՒ ռազ­մա­բժշ­կա­կան վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ:

ՌԲՖ-ում պահեստազորի սպայի ծրագրով ռազմական և ռազմաբժշկական կրթու­թյուն ստանում են նաև ԵՊԲՀ մյուս ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև կլի­նի­կա­կան օրդիանատորները:

ՌԲՖ-ի կուրսանտներն ուսուցման ընթացքում անցնում են նաև կլինիկական պրակ­տիկա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական և Երևանի կայազորային հոս­պիտալում, զորային ստաժավորում` ՀՀ ԶՈՒ սահմանամերձ զորամասերում և ուսում­նամարտավարական հավաքներ` ուսումնական զորամասերում, մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմա­բժշկական ծառայության զորավարժություններին և ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ կողմից կազմակերպված հավաքներին:

Ներկայումս ֆակուլտետում ծառայում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ 1, բժշկական գիտությունների դոկտոր՝ 1, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` 2, բժշկական գիտությունների թեկնածուներ` 6, թեկնածուական ատե­նա­խո­սության վրա են աշ­խատում` 2 դասախոս:

Ֆակուլտետի սպայական, դասախոսական կազմն ու կուրսանտներն ակտիվորեն մաս­նակցում են ԵՊԲՀ-ի հասարակական կյանքին: ՌԲՖ-ն ստեղծել և կազմավորել է զոհ­­ված բժիշկ-ազատա­մար­տիկ­նե­րին նվիրված լսարան: Ռազմահայրենասիրական մի­ջո­­ցա­ռումների շրջանակներում կուրսանտներն այցելություններ են կատարում Եռա­բլուր, Մայր Հայաստան հուշահամալիրներ:

Ռազմաբժշկական ֆակուլտետի ամբիոններն և ցիկլերը

Ռազմաբժշկական ֆակուլտետն ունեցել է բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ռազմադաշտային վիրաբուժության և ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոններ, համազորային պատրաստության, ռազմական հիգիենայի ու ռազմական համաճա­րա­կա­բանության, ռազմական թունաբանության, ճառագայթաբանության և բժշկական պաշտ­­պանության և արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլեր:

Ներկա պահին ֆակուլտոտւմ գործում են բժշկական ծառայության կազմակերպ­ման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության, ռազմադաշտային վիրաբուժության, ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոնները և համազորային պատրաստության ցիկլը: Բժշկական ծառայության կազմակերպ­ման և մարտավարության, արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոններն ու համազորային պատրաստության ցիկլը տեղակայված են ԵՊԲՀ վարչական մասնաշենքում, իսկ ռազմադաշտային վիրաբուժության, ռազ­մա­դաշ­տային թերապիայի ամբիոնները ` ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոն

Ամբիոնը ղեկավարել են բ/ծ գնդապետ Ս.Ս. Եղիկյանը (1994-1997թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Մ.Հ. Թումանյանը (1997-1998 թթ.), բ/ծ գնդապետ, բ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ղազարյանը (1998-2000 թթ.), բ/ծ գնդապետ Վ.Հ. Կիրակոսյանը (2000-2002 թթ.), բ/ծ մայոր, բ.գ.թ. Ա.Ռ. Գրիգորյանը (2002-2006 թթ.): 2011 թ.-ից ամբիոնի պետն է բ/ծ փոխ­գնդա­պետ Գ.Ռ. Վարդանյանը: Ամբիոնի գիտական գործունեությունն ընդգր­կում է զորքերի բուժապահովման կազմակերպման հիմնախնդիրները խաղաղ և պա­տե­րազ­մական ժամանակ:

Համազորային պատրաստության ցիկլ

1994-2006 թթ-ին գործել է բուժծառայության կազմակերպման և մարտա­վա­րու­թյան ամբիոնի կազմում` որպես ընդհանուր զին­վո­րա­­կական պատրաստության ցիկլ: 1998-2006թ. ցիկլը ղեկավարել է գնդապետ Ս.Ե. Սա­հակ­յանը:

2008 թ. առանձնացել է որպես ինքնու­րույն ցիկլ: 2006թ-ից ցիկլի պետն է փոխ­գնդա­պետ Գ.Մ. Թումասյանը: Ցիկլի դասախոսներն իրականացնում են հետազոտու­թյուն­­ներ` նվիրված զորքերի գործունեության հիմնախնդիրներին լեռնային և բարձր լեռ­նային պայմաններում մարտերի վարման տարբեր ձևերի ժամանակ:

Արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոն

Արտակարգ իրավիճակների բժշկություն առարկան դասավանդվում է ՌԲՖ-ում սկսած 1994 թ-ից: 2008թ-ին առանձնացվել է ԲԾԿՄ ամբիոնից որպես ինքնու­րույն ցիկլ: 2008թ-ից ցիկլը, իսկ 2013 թ.ից ամբիոնը առ այսօր ղեկավարում է բ.գ.թ., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ, Ա.Ա. Խաչատրյանը: Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են տեխնածին և անթրոպոգեն աղետների բուժապահովման և ռազմական թունաբանության մի շարք հիմնախնդիրները:

Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն

1994-1998 թթ.-ին եղել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստո­մա­­տո­լո­գիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թ-ից առանձնացվել է: Ամբիոնը ղե­կավարել են բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Բ.Ն. Հարությունյանը (1994-1997 թթ.), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.թ., դոցենտ Մ.Գ. Մարգարյանը (1997-1999 թթ.), բ/ծ կապիտան, բ.գ.դ., պրոֆեսոր Մ.Հ. Հովհաննիսյանը (1999-2002 թթ), բ/ծ փոխգնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Հովհաննիսյանը (2002-2010 թթ.): 2011թ.-ի փետրվարից ամբիոնի պետն է բ.գ.դ. Ս.Ս. Հովհաննիսյանը

Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են վիրաբուժական մար­տա­կան վնաս­վածք­նե­րի (հրաձգային և ականապայթյունային) ախտածագման, կլի­նի­կա­յի, բուժման և կանխարգելման պրոբ­լեմ­ները:

Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 100-ից ավելի հոդվածներ, 5 մեթոդական ցուցումներ, 1 ուսումնական ձեռնարկ:Ամբիոնում պաշտպանվել են 2 թեկնածուական, 2 դոկտորական ատենախո­սու­թյուն:

Ռազմադաշտային թերապիայի ամբիոն

1994 թ. գործել է ռազմադաշտային վիրաբուժության, թերապիայի և ստոմա­տո­լո­գիայի միասնական ամբիոնի կազմում: 1998 թվականին առանձնացել է: 1994-1998 թթ.-ին ցիկլի, իսկ 1998-2011թթ.-ին ամբիոնի պետն է եղել բ/ծ գնդապետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Գալստյանը:

Ամբիոնի գիտական հետազոտություններն ընդգրկում են զինծառայողների և վի­րա­վորների ներքին օրգանների հիվանդությունների ախտածագման, կլինիկայի, բուժ­ման և կանխարգելման առանձնահատկությունները, բարձր լեռնային պայմանների ազդցությունը մարդու օրգանիզմի վրա, քրոնիկական միկրոալիքային ախտահա­րում­նե­րը, ծանր մետաղների ազդեցությունը, ռազմաբժշկական փորձաքննության հիմնա­հար­ցե­րը, ռազմական և կլինիկական թունաբանության պրոբլեմները, զորքերում ահետա­ձգե­լի թերապևտիկ բուժօգնության կազմակերպման ասպեկտները:

Ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 174 հոդված, 13 մե­նագ­րու­թյուն, 7 մեթոդական ցուցումներ, 4 ուսումնական ձեռնարկ:

Ամբիոնում պաշտպանվել են 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախո­սու­թյուն:

Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ռազմաբժշկական ֆակուլտետ
Հեռ.` (+374 60) 621-361; (+374 60) 621-360 ,
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook