Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Նոր սարքավորում` հեմոստազի հետազոտության համար

10.06.2014

Վերջերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռադիոլոգիայի կենտրոնին «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի կողմից նվիրաբերվեց Ստագո ֆիրմայի «Ստարտ 4» կոագուլացման վերլուծիչ:

Սարքավորումն ունի մի շարք առավելություններ.

  • հետազոտության արդյունքները կախված չեն արյան նմուշի օպտիկական հատկություններից (հնարավոր է հետազոտել նաև լիպեմիկ, իկտերիկ, պղտոր նմուշներ),
  • հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ֆիբրինոգենի քանակությունն անգամ արտահայտված հիպոֆիբրինոգենեմիայի դեպքում,
  • ունի արյան նմուշի մեջ ՄՆԳ (INR) հաշվարկելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ կոագուլացման վերլուծիչը (կոագուլոմետր) նախատեսված է հեմոստազի հետազոտության համար, և նման թանկարժեք նոր սարքավորման առկայությունը համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայում հնարավորություն կտա ապահովել հետազոտության արդյունքների որակն ու հուսալիությունը:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook