Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց

13.06.2014

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ առաջին կուրսի 220 ուսանողների համար կազմակերպել էին առաջին բուժօգնության դասընթացներ:

Ինչպես նշում են կազմակերպիչները, ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասընթացներին և վերջում ստացել են հավաստագրեր:

Իսկ երեկ դասընթացների կազմակերպիչներին ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հավանության արժանացնելով նմանատիպ միջոցառումների հաճախակի անցկացումն առաջին կուրսեցիների շրջանում՝ ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց դասընթացներին կազմակերպիչներին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 7 ուսանողի՝ Աիդա Դանիելյանին, Օֆելյա Սամվելյանին, Սարգիս Մխիթարյանին, Անուշ Բուդումյանին, Անի Փիլիպոսյանին, Մերի Մխիթարյանին և Գարեգին Արաջյանին: Ուսանողներն, իրենց հերթին, շնորհակալագիր հանձնեցին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ամբիոնի վարիչ Կարինե Մալայանին, ով մեծ ուրախությամբ աջակցել էր դասընթացների անցկացմանը:

Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո ռեկտորը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ և առաջարկություններ ունեն, խոստացավ աջակցել և ընդառաջել նրանց նմանատիպ յուրաքանչյուր նախաձեռնություն: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ուսանողներն առաջարկեցին, որպեսզի ամիսը մեկ-երկու անգամ ռեկտորի և ԵՊԲՀ առաջատար մյուս մասնագետների կողմից իրենց համար անցկացվեն «վարպետության դասեր», ինչին Միքայել Նարիմանյանը համաձայնեց մեծ ուրախությամբ:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook