Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մանկաբարձ-գինեկոլոգների երկրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը ԵՊԲՀ-ում

9.06.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Բուժական արդիական մեթոդների կիրառումը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում» երկրորդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմայանը. «Մենք շատ ենք կարևորում գիտագործնական նման կոնֆերանսների անցկացումը, քանի որ դրանցից ունենք մեծ սպասելիքներ մեր գործունեության 3 կարևոր բաղադրիչների առումով՝ մասնագիտական ծրագրեր նախադիպլոմային շրջանում, մասնագիտական ծրագրեր հետդիպլոմային և շարունակական կրթության շրջանում և բուհի գործունեության միջազգայնացում, ինչը հենվում է ընդհանուր հետազոտական ծրագրերի վրա: Համոզված եմ, որ այս գիտագործնական կոնֆերանսը հնարավորություն կտա հարստացնելու մեր ուսումնական ծրագրերը գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտի նորամուծություններով: Այսպիսով, հնարավոր կլինի իրականացնել մեր այն բանաձևը, որ կրթությունը և հետազոտական աշխատանքը պետք է լինեն անբաժան: Բոլորին մաղթում եմ արդյունավետ և փոխշահավետ աշխատանք, գիտական հետաքրքիր մտքերի փոխանակում, և հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական»:

Գիտաժողովի մասնակիցներին իր և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից ողջունեց նաև առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը. «Ողջունում եմ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և հյուրերին ու ցանկանում եմ ընդգծել դրա կարևորությունը, քանի որ մայրական և մանկական առողջությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է և միտված է մայրական և մանկական առողջության բարելավմանը, կականց և երեխաների բարեկեցությանը և կյանքի որակի բարձրացմանը: Ուրախ եմ, որ այս գիտաժողովին իրենց մասնակցությունն են բերել Մանկաբարձ-գինեկոլոգների համաշխարհային ասոցիացիայի անդամները, ովքեր մեր մասնագետներին կներկայացնեն մանկաբարձագինեկոլոգիական արդիականացման խնդիրներն ու դրանց բուժման ժամանակակից մոտեցումները: Ողջունելի է, որ գիտաժողովի շրջանակներում նրանք նաև վարպետության դասեր կտան: Կցանկանայի հատուկ նշել, որ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման առումով այս խիստ ներկայացուցչական գիտաժողովը ևս կարևոր է և արդյունավետ կլինի»:

Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ղեկավարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ կոնֆերանսի անցկացմանն աջակցելու համար, իսկ մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք և շահավետ ու երկարատև համագործակցություն:

Նշենք, որ գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էին գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտի առաջատար մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև Գերմանիայից, Իտալիայից և Անգլիայից, ովքեր թեմատիկ դասախոսություններ կարդալուց բացի՝ 2 օր շարունակ վարպետության դասեր կտան երիտասարդ մասնագետներին:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook