Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ստոմատոլոգիական ֆակուլտետ

1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվեց ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ հանրապետության ազգաբնակչությանը բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգ մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:

Մինչ այդ բժշկական ուսումնարանում պատրաստում էին միայն ատամնաբույժներ և ատամնատեխնիկներ: Իսկ ստոմատոլոգիա ուսանելու համար ուսանողական խմբեր էին ուղարկվում Ռուսաստան` Ստավրոպոլի բժշկական ինստիտուտ:

Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման սկիզբը պայմանավորվում է Ա.Մաշուրի գործունեությամբ։ Նա է հիմնադրել կենտրոնական ատամնապրոթեզավորման առաջին լաբորատորիան (այժմ` թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա), իսկ 1936թ-ին` ատամնաբուժական դպրոցը:

Հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում 1946-ից ստոմատոլոգիա են դասվանդել Ա.Ա. Սահակյանը, այնուհետև` Գեորգի Եղիյանը:

1961-ին ստոմատոլոգիական ֆակուլտետի կազմավորումից հետո Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունն սկսեց առավել ակտիվ ձևավորվել։ 1963-ին լիովին կազմավորվեց ստոմատոլոգիայի ամբիոնը` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ: Այն որակյալ կադրերով համալրելու նպատակով ասպիրանտուրայում սովորելու համար Մոսկվա են ուղարկվել Իվետա Պետրոսյանը, Էդուարդ Կիլիկյանը, Էդուարդ Գևորգյանը: 1963-ին Աննա Մինալյանը դարձել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի առաջին նպատակային ասպիրանտը` Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ:

1963-69թթ. կազմավորվել է ստոմատոլոգիական, սանիտարահիգիենիկ և մանկաբուժական միացյալ ֆակուլտետ, որի առաջին դեկանն է նշանակվել հյուսվածաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ Կ. Հ. Կարապետյանը: Այնուհետև, հաշվի առնելով ստոմատոլոգիա մասնագիտության առանձնահատկությունները, որպես գիտության զարգացող նոր ճյուղ, նպատակահարմար է համարվել առանձնացնել ֆակուլտետը, և 1969-1970 ուսումնական տարում կազմավորվել է ստոմատոլոգիական ֆակուլտետ՝ «1904-ստոմատոլոգիա» մասնագիտությամբ, իսկ դեկանի պաշտոնում նշանակվել են պրոֆեսորներ Մ. Ս. Գավալովը և Գ. Գ. Նիկողոսյանը: Հետագայում դեկանի պաշտոնն ստանձնել են դոց. Լ. Ա. Ֆրանգուլյանը, դոց. Միքայել Իսրայելի Հովհաննիսյանը, դոց. Ի. Գ. Պետրոսյանը, պրոֆ. Վալերի Գուրգենի Տատինցյանը, պրոֆ. Մարգարիտա Զավենի Բախշինյանը, պրոֆ. Արամազդ Պարգևի Քանքանյանը, դոց. Մարինա Միտուշի Մարգարյանը, դոց. Կարինե Մինասի Բարոյանը, իսկ 2011 թ. սեպտեմբերից ֆակուլտետի դեկանն է դոցենտ Լազար Կարլենի Եսայանը:

1966-67 ուստարում ստոմատոլոգիական ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը: Նրանցից 39-ը տեղացի ուսանողներ էին, իսկ 8-ը՝ սփյուռքահայեր:

1972-ին հիմնադրվել է հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ 1974-ին բժիշկների կատարելագործման ինստիտուտում` ստոմատոլոգիայի ամբիոնը` Էդուարդ Գուլունյանի ղեկավարությամբ: 1987-ին Հանրապետական ստոմատոլոգիական պոլիկլինիկային կից բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ստոմատոլոգիական կենտրոնը:

Այժմ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի համակարգում սովորում է 885 ուսանող:


Ուսուցումը

Ստոմատոլոգիական ֆակուլտետի բազային կրթությունը կազմակերպվում է բակալավրիատում 4 տարի և մագիստրատուրայում 2 տարի տևողությամբ, որին հաջորդում է կրթության հետդիպլոմային փուլը՝ 1-3 տարի տևողությամբ: Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Բակալավրիատում ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների ինքնուրույն աշխատանքին, որն իրականացվում է դասախոսի անմիջական ղեկավարությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում լայնորեն կիրառվում են ստոմատոլոգիական ուսումնական ֆանտոմներ, դիդակտիկ նյութեր: Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում ավելի փոքր խմբերով ուսուցումն ուղեկցվում է գործնական հմտությունների կատարելագործմամբ:

Բակալավրիատն ավարտելուց հետո տրվում է ստոմատոլոգիայի բակալավրի, իսկ մագիստրատուրան ավարտելուց հետո՝ բժիշկ-ստոմատոլոգի որակավորմամբ դիպլոմ:

Ֆակուլտետն ունեցել է բազմաթիվ անվանական կրթաթոշակառուներ և գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներ: Նրանցից շատերը մասնագիտացումն ստացել են ՌԴ, Եվրոպայի և ԱՄՆ-ի բարձրագույն ուսումնական հաստատություններում և իրենց գործունեությունը շարունակել որպես բանիմաց մասնագետներ:

Մասնագիտական առարկաների դասավանդումն իրականացվում է հետևյալ ամբիոններում.

  • թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն,
  • մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոն,
  • վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոն,
  • օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի խորհրդի կազմը


Դեկանատ

Դեկանատը ֆակուլտետի ղեկավար մարմինն է, որը զբաղվում է ուսանողների հետ տարվող ուսումնամեթոդական, գիտական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Դեկանատին կից գործում է ֆակուլտետային խորհուրդը և ուսանողական դեկանատը:

Դեկանի պաշտոնակատար՝ Լազար Կարլենի Եսայան, դոցենտ
Դեկանի տեղակալներ՝

Լուսինե Ալեքսանդրի Շարիմանյան

Աննա Աշոտի Ավետիսյան

Զարուհի Արտակի Հակոբյան

Ֆակուլտետային խորհրդի քարտուղար՝ Աննա Գագիկի Խաչատրյան բ.գ.թ. ասիստենտ


Դեկանատի կազմում ընդգրկված են տեսական և կլինիկական հետևյալ ամբիոնները.


Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Ստոմատոլոգիական ֆակուլտետ
Հեռ.` (37410) 54-75-57
Ֆաքս` (37410) 522532
էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
Բլոգ՝ http://community.livejournal.com/armstom

 

Find us on Facebook