Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ Նախագահի կողմից

27.05.2014

Ս/թ մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի կապակցությամբ բնական գիտությունների, կիրառական տեխնոլոգիաների, մանկավարժության, առողջապահության և այլ ոլորտների առաջատար մի շարք մասնագետներ պարգևատրվեցին պատվավոր կոչումներով և մեդալներով: Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3 աշխատակիցներ ևս պարգևատրվողների թվում էին.

  1. ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտաբժշկական պարբերականի գլխավոր խմբագիր, բ.գ.դ., պրոֆեսոր Արտո Զիլֆյանին Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար շնորհվեց ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
  2. ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր Լիդա Սահակյանին Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար շնորհվեց ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում:
  3. ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ռզգան Շմոյանը Հանրապետության տոնի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով:

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ստացած պատվավոր կոչումների և մեդալի կապակցությամբ ու մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook