Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Հուզմունք, թրթիռ, շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ…

23.05.2014

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում սովորող 87 շրջանավարտների հիշողության մեջ մայիսի 23-ը կմնա որպես կյանքի ամենավառ, հուզումնալից և կարևորագույն պահ, որովհետև նրանց համար այսօր դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ:

Դպրոցի մուտքի մոտ աշակերտներին ողջունեց և իր ուղերձը հղեց դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը. «Այսօր մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս և մեծ հույսերով ճանապարհում դեպի նոր կյանք: Համոզված եմ, կյանքի որ ոլորտում էլ ներդնեք ձեր ստացած գիտելիքները, կդրսևորեք նաև ձեր լավագույն հատկանիշները և մարդկային բարձր արժանիքները, որոնք ձեր մեջ սեմանել է դպրոցը այս երեք տարիների ընթացքում»:

Դպրոցական զանգն աշակերտներին կանչեց վերջին դասի, որի ընթացքում ուսուցիչներն իրենց խորհուրդներն ու շնորհավորանքները հղեցին շրջանավարտներին:

Վերջին զանգի միջոցառման հանդիսավոր մասը տեղի ունեցավ «Golden Palace» հյուրանոցային համալիրում, որին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Արմեն Համբարձումյանը, դպրոցի ուսուցչական կազմը, ծնողներ և հյուրեր:

Ողջունելով և դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով աշակերտներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը մաղթեց նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ նոր կյանքի երկար ճանապարհին: Նա հատկապես կարևորեց ուսուցիչների դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում: «Թեև մոտ 30 տարվա մանկավարժական գործունեության փորձ ունեմ, սակայն ինձ մանկավարժ չեմ համարում, քանի որ իրական մանկավարժները, ըստ ինձ, ուսուցիչներն են», - ելույթի վերջում նշեց ռեկտորը՝ «Հերացի» ավագ դպրոցի ուսուցչական կոլեկտիվին ևս շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նրանց դժվարին և պատասխանատու գործում:

Նշենք, որ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն այս տարի երկրորդ շրջանավարտը տվեց:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook