Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

ԵՊԲՀ-ում կայացավ Ստոմատոլոգների 4-րդ միջազգային վեհաժողովը

26.05.2014

Ս/թ մայիսի 22-24-ը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համասարանում կայացավ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնախնդիրները» խորագրով Ստոմատոլոգների 4-րդ միջազգային վեհաժողովը, որը նվիրված էր «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» 5-ամյա հոբելյանին:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով ողջունեց վեհաժողովի մասնակիցներին ու հյուրերին և մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նման համագործակցությունը կլինի շարունակական և փոխշահավետ:

Վեհաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջունեց նաև ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը. «Մեր ազգաբնակչության առողջությունն ու առողջապահական խնդիրները մեզ՝ պատասխանատուներիս պարտավորեցնում են առավել բարձր մակարդակի հասցնել դրանց լուծումները՝ օգտվելով նորօրյա գիտության՝ աշխարհում հայտնի նվաճումներից, այս ասպարեզում կիրառվող բարձրագույն տեխնոլոգիաներից և սարքավորումներից, մեթոդներից ու մոտեցումներից: Մենք պատրաստակամ ենք միմյանց փոխանցելու մեր փորձը, մասնագիտական հմտությունները, նորարարական ձեռքբերումները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական, կտա իր արժանի պտուղները և կընդգրկի առավել լայն շրջանակներ»:

Կոնգրեսին մասնակցում էին առաջատար մասնագետներ Ամերիկայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից, Վրաստանից, Ճապոնիայից, Իսրայելից, ովքեր զեկույցներ, դասախոսություններ կարդացին և ձեռքի հմտության եռօրյա դասեր տվեցին երիտասարդ մասնագետներին: Գիտական զեկույցներով հանդես եկան նաև ԵՊԲՀ կլինիկական օրդինատորները և մագիստրոսները:

Նշենք նաև, որ վեհաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում առաջին անգամ Հայաստանում, բացի տեղական ֆիրմաներից, իրենց արտադրանքը ներկայացրին գերմանական «Օլիդենտ», լեհական «Վերդենտ», ամերիկյան «Սեյլեր», ճապոնական «Նիսսին» ընկերությունները, ինչպես նաև Շվեյցարիայի և Արաբական Էմիրությունների մի շարք ընկերություններ:


Pictures
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook