Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում պարգևատրեցին բուժքույրերին

17.05.2014

Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կազմակերպվել էր հանդիպում-սեմինար, որը նվիրված էր Բուժքույրերի միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

Միջոցառումը բացեց ավագ բուժքույր Անահիտ Օհանյանը, ով հակիրճ և բովանդակալից ներկայացրեց բուժքույրական գործի ստեղծման պատմությունը, ինչպես նաև վերջին երկուսուկես տարում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի բուժքույրական անձնակազմի կատարած աշխատանքների հաշվետվությունը: Շնորհավորելով իր գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նա գործընկերների անունից խոստացավ այսուհետ էլ բարեխիղճ ու սրտացավ աշխատանքով բարձր պահել համալսարանական հիվանդանոցի անունը:

Այնուհետև «Անհետաձգելի իրավիճակներում արագ գնահատման նոր մոտեցումները» թեմայով շնորհանդես ներկայացրեց ԵՊԲՀ մագիստրատուրայի 6-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Դիլոյանը, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին, նույնպես շնորհավորեց բուժքույրերին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և այդ առիթով բուհի ղեկավարության կողմից պարգևատրեց պատվոգրերով: Պատվոգիր ստացավ 13 բուժքույր.

Գալստյան Իդա՝ Անհետաձգելի բուժօգնության ծառայություն, ավագ բուժքույր,

Հովհաննիսյան Անահիտ՝ Էնդոկրինոլոգիայի կլինիկա, ավագ բուժքույր,

Մարգարյան Վինարա՝ Սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկա, ավագ բուժքույր,

Դանիելյան Անուշ՝ Դիմածնոտային և ԼՕՌ կլինիկա, ավագ բուժքույր,

Հովսեփյան Ստելլա՝ Մանկաբուժական թիվ 2, բուժքույր,

Միքայելյան Մարինե՝ Մանկաբուժական թիվ 2, բուժքույր,

Իգիթյան Հայկանուշ՝ Մանկաբուժական թիվ 1, բուժքույր,

Պետրոսյան Կարինե՝ Մանկաբուժական թիվ 1, բուժքույր,

Ավանեսյան Նունե՝ Նորածնային և մանկական վերակենդանացման կլինիկա, բուժքույր,

Ջալլադյան Զիրավարդ՝ Նորածնային և մանկական վերակենդանացման կլինիկա, բուժքույր,

Մելքոնյան Լուսինե՝ Թունաբանական կլինիկա, բուժքույր,

Բեգրակյան Գայանե՝ Պոլիկլինկիա, բուժքույր,

Հարությունյան Զաբելլա՝ Պոլիկլինկիա, բուժքույր:

Պրոռեկտորը նշեց, որ բուժքույրերի դերը բուժօգնության իրականացման գործում անգնահատելի է, և նրանք ցանկացած բուժհիմնարկի դեմքն են, ուստի մաղթում է, որ միշտ առողջ ու գեղեցիկ լինեն և շարունակեն իրենց դժվարագույն աշխատանքն իրականացնել բժիշկների հետ և նրանց կողքին:

«Հերացի» համալսարանական պոլիկլինիկայի ղեկավար Աննա Բալյանը ևս, շնորհավորելով բուժքույրերին, համալսարանի ղեկավարության կողմից նրանց մեղվի պատկերով սիմվոլիկ շքանշան նվիրեց:

Միջոցառման ավարտին իր ղեկավարած բուժհիմնարկի բուժքույրերին շնորհավորեց «Մուրացան» համալսարանական հիվանադանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը, ով մաղթեց նրանց առողջություն, երջանկություն և հաջողություններ աշխատանքում՝ նշելով, որ կատարված աշխատանքը պետք է գնահատվի, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ իրենց մշտապես աջակցելու և կատարած աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար:


Pictures

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook