Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Քաղաքացիական կրթությունն աշակերտների աչքերով

15.05.2014

Ս/թ մայիսի 13-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Քաղաքացիական կրթության բացատրական բառարան»-ի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ), Հայաստանում «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, բառարանի հեղինակները, կրթության ոլորտի պատասխանատուներ:

Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին դպրոցի մուտքի մոտ և հրավիրեցին ինտերակտիվ գրանցման: «Քաղաքացիական կրթության բացատրական բառարան»-ի նշաններից մեկի՝ գիտության լույսի ճառագում խորհրդանշող ԼԱՄՊ-ի վրա հյուրերը գրեցին քաղաքացիական կրթության և դաստիարակության վերաբերյալ իրենց ուղերձները: ԵՊԲՀ ռեկտորն իր ուղերձում կարևորեց ճիշտ դաստիարակությունը, պատասխանատվության զգացումը, հայրենասիրությունը և ուսման նկատմամբ տենչը, ինչից հետո աշակերտները հյուրերին ուղեկցեցին դահլիճ:

Իր ողջույնի խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարարը նշեց, որ գրքի առաջին օրինակն ունեցել է շատ վաղուց, ու թեպետ այն նախատեսված է աշակերտների համար, բայց ինքը ևս մեծ հետաքրքրությամբ է ընթերցել այն:

Դպրոցի աշակերտներն իրենց մեկնաբանությամբ փոքր ինտերակտիվ զրույց-բեմադրություն էին պատրաստել նվիրված գրքի շնորհանդեսին:

Նշենք, որ «Քաղաքացիական կրթության բացատրական բառարան»-ը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար և ուղղված է քաղաքացիական կրթության բնագավառում նրանց գիտելիքների խորացմանը: Բառարանը ներառում է հասարակագիտության բնագավառի, առօրյա կյանքում հաճախ հանդիպող թվով 446 եզրույթներ, և հանրամատչելի լեզվով բացատրվում է դրանց բովանդակությունը:

Միջոցառման ավարտին աշակերտները հյուրերին նվիրեցին իրենց կողմից «Հերացի» ավագ դպրոցում գործող «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում պատրաստած կավե աշխատանքները:


Նկարներ
 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Հայտարարություններ


Find us on Facebook