Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Նորություններ



Անվանի բժիշկ Ջոն Բելեզիկյանը համալրեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը

10.10.2017

Բժիշկ Ջոն Բիլեզիկյանը բժշկության և դեղագործության պրոֆեսոր է: «Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի» և Նյու Յորքում գործող Կոլումբիայի համալսարանի մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Օստեոպորոզ նոր մոտեցումներ» թեմայով դասախոսությամբ:

Մանրամասն...
 

Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն

9.10.2017

Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա:

Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը:

Մանրամասն...
 

​Հանդիպում Հնդկաստանի դեսպանի հետ

4.10.2017

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը ավանդույթի համաձայն ուսումնականա տարվա սկզբին այցելեց ԵՊԲՀ, ուր այսօր բժշկական կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող:

Մանրամասն...
 

Մեկնարկել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը նվիրված Իվան Աղաջանյանի հիշատակին

22.09.2017

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Այս տարի գիտաժողովն իր ներկայաությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ երկօրյա գիտաժողովը նվիրված է ուրոլոգիայի նահապետ, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի հիշատակին:

Մանրամասն...
 

Ամերիկահայ բժիշկները հանդիպեցին ԵՊԲՀ ուսանողների հետ

23.09.2017

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր մի խումբ ամերիկահայ անվանի բժիշկների, որոնց թվում էին օրթոպեդ Վահան Ցեպկինյանը, անոթային վիրաբույժ Սիմոն Կոշկարյանը, առիթմոլոգ Արբի Նահապետյանը և նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը: Մասնագետներ, ովքեր արտերկրում իրենց մեծ ներդրումն ունեն բժշկագիտության զարգացման և առողջապահական խնդիրների լուծման հարցերում, հանդիպում ունեցան ԵՊԲՀ ավագ կուրսի ուսանողների հետ՝ կիսվելով իրենց հմուտ փորձառությամբ և գիտելիքների մեծ պաշարով:

Մանրամասն...
 
Էջ 1` 103-ից

Find us on Facebook