Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Բարեգործներ և բարեկամներ


Նվիրատվության նպատակը


  • Մենք միակ պետական բժշկական հաստատությունն ենք Հայաստանում
  • Մենք հանդիսանում ենք տարածաշրջանի առաջատար բժշկական հաստատությունը
  • Մենք իրականացնում ենք բարձրակարգ բժշկական կրթություն Հայաստանում և տարածաշրջանում
  • Մենք ունենք բարձրակարգ կլինիկական հիվանդանոցներ, որոնք երաշխավորում են ուսանողների լավագույն կլինիկական պատրաստվածությունը
  • Ձեր աջակցությամբ մեր համալսարանական կլինիկաները կարող են ապահովել անվճար բուժօգնություն ազգաբնակչությանը
  • Ձեր օգնությամբ կխթանվի նորագույն գիտահետազոտական աշխատանքների զարգացումը
  • Ձեր աջակցությունը կարող է զարկ տալ առողջ ապրելակերպին
  • Մենք կարող ենք բարելավել մեր երկրի հանրային առողջությունը
  • Ձեր օգնությամբ կբարելավվի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը
  • Դուք կարող եք նպաստել առողջապահական բարեփոխումների կազմակերպման գործընթացին
  • Դուք կարող եք կրթաթոշակ սահմանել ավարտական կուրսի կարիքավոր ուսանողների համար
  • Դուք կարող եք կրթաթոշակ սահմանել Հայաստանում ուսանող ասպիրանտների համար

Նվիրատվությունների կարգը

  • Դրամական նվիրատվություն
  • Օգտագործված և նոր սարքավորումների նվիրատվություն (և՜ բժշկական, և՜ ուսումնական)
    Օգտագործված սարքավորումներ՝ խնդրում ենք ի նկատի ունենալ, որ օգտագործված սարքավորումները պետք է լինեն օգտագործման համար պիտանի և չպետք է լինեն ժամկետանց
  • Նոր սարքավորումներ՝ խնդրում ենք աչքի անցկացնել մեզ անհրաժեշտ սարքավորումների ցանկը կամ դիմել մեզ
  • Տարբեր կազմակերպություններին անդամակցության և ամսագրերին բաժանորդագրման վճարների նվիրատվություն
  • Ժամանակ հատկացրեք և ուսումնասիրեք ԵՊԲՀ-ի «Հրավերքային դասընթաց» ծրագիրը
  • Արդի և համապատասխան գրականության նվիրատվություն
  • Աուդիո/վիդեո ուսումնական ձեռնարկների նվիրատվություն
  • Նվիրատվություն՝ ԵՊԲՀ-ի ստորաբաժանումների վերանորոգման և մոդեռնիզացման համար
  • Ցուցաբերել խորհրդատվություն արդի կրթական բարեփոխումների գործընթացում

Մենք երախտապարտ ենք

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ցանկացած հնարավորության դեպքում նպաստում են Երևանի պետական բժշկական համալսարանի՝ միջազգային բարձրագույն չափանիշներին հարիր բժշկական կրթօջախի վերածմանը: Ցանկացած սրտաբուխ նվիրատվություն կվերաճի հարուստ բժշկական ժառանգության, որն էլ կընդլայնի հսկայածավալ ակադեմիական առաջընթացի և գիտական ներուժի զարգացման սահմանները: Օգնության և աջակցության ցանկացած մասնիկ բարգավաճման և զարգացման հիմք է հանդիսանում: Երախտապարտ ենք, մասնավորապես, ներքոհիշյալ անձանց.

Արթուր Գրիգորյան

  • Բժիշկ Գրիգորյանն ահռելի ներդրում ունի ԵՊԲՀ «Լևոն և Քլոտիա Նազարիան» ռադիլոգիայի կենտրոնի զարգացման գործում և նշյալ կենտրոնում վիրահատել է նյարդավիրաբուժական հիվանդություններով տառապող բազմաթիվ հիվանդների:
  • Բժիշկ Գրիգորյանի հովանավորության և անգնահատելի աջակցության շնորհիվ ԵՊԲՀ օրդինատորները հնարավորություն են ստացել վերապատրաստվելու Ջորջիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում:

Սեդա Բոգոսյան /Մեծ Բրիտանիա/

Արամ Չոբանյան /ԱՄՆ/

  • Հսկայածավալ ներդրում ԵՊԲՀ-ի կողմից ձեռնարկված բարեփոխումների ծրագրի շրջանակներում
  • Միջնորդություն՝ ԵՊԲՀ-ի և հանրահռչակ բժշկական համալսարանների և կազմակերպությունների միջև կապի հաստատման և համագործակցության ծավալման հարցում
  • Անվճար մուտք Բոսթոնի բժշկական համալսարանի օնլայն և տպագրված ռեսուրսներին

Ջոն Բիլեզիկյան /ԱՄՆ/

  • Դենսիտոմետրի նվիրաբերություն, որը չափում է ոսկրի միներալ խտությունը

«Ամերիքեյրս» Միջազգային հումանիստական կազմակերպություն /ԱՄՆ/

  • Տարատեսակ բժշկական պարագաների նվիրատվություն

«Մեդվիշ» Միջազգային հումանիստական կազմակերպություն /ԱՄՆ/, Րաֆֆի Ավիտսյան և Հայ Սփյուռքն ԱՄՆ-ում

  • Բժշկական պարագաների և դեղամիջոցների նվիրատվություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ)

  • Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը Երևանի պետական բժշկական համալսարանին ցուցաբերած աջակցության և հովանավորության համար։

Միացյալ Հայկական Հիմնադրամ

  • Բժշկական պարագաների և դեղամիջոցների նվիրատվություն

FAQ

Կարո՞ղ եմ նախորոշել, թե ուր են գնում իմ նվերները
Միանշանակ: Դուք կարող եք ընդհանուր նվիրատվություն կատարել կամ որոշել, թե որտեղ հայտնվի ձեր նվերը՝ ակադեմիական ծրագրի շրջանակներում, ներկայացված որպես կրթաթոշակ, և այլն: Աջակցության կամ խորհրդատվության համար կարող եք դիմել ԵՊԲՀ Արտաքին կապերի բաժին:

Կարո՞ղ եմ նվիրատվություն կատարել ի պատիվ որևէ մեկի
Դուք կարող եք նվիրատվություն կատարել ի պատիվ և հիշատակ որևէ բարեկամի, ուսանողի, ուսուցչի կամ ընկերոջ:

Կապ

Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը
Հեռ./ֆաքս՝ (+37410) 54 72 63
Հասցե՝ Կորյունի 2, Երևան 0025, Հայաստան
Այցելե՛ք մեզ անձամբ՝ ԵՊԲՀ Արտաքին կապերի բաժին

For Life

for_life

 

Find us on Facebook