Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Երիտասարդ Գիտնականների Խորհուրդ

Նպատակը

Համալսարանի շրջանակներում իրենց գործունեությունը ծավալող երիտասարդ գիտնականների, այդ թվում՝ ասպիրանտների, հայցորդների, դոկտորանտների, ինտերնների, կլինիկական օրդինատորների գիտական, ստեղծագործական, կրթական գործընթացի արդյունավետ ապահովումը, աջակցումն ու խթանումը:


Խնդիրները

  • տաղանդավոր երիտասարդ գիտնականների բացահայտում և հետագայում նրանց ինտելեկտուալ կարողությունների զարգացման օժանդակում,
  • առավել ընդունակ երիտասարդ դասախոսների, դոկտորանտների, ասպիրանտների, հայցորդների և կլինիկական օրդինատորների գիտական, ստեղծագործական աշխատանքի խթանում,
  • երիտասարդական գիտական միջազգային կազմակերպություններին ինտեգրում,
  • երիտասարդ գիտնականների գիտահետազոտական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
  • գիտության և տեխնիկայի նորագույն ձեռքբերումների, երիտասարդ գիտնականների կողմից ստացված արդյունքների մասսայականացում,
  • ստեղծագործ երիտասարդների հետ աշխատելու նոր, առավել արդյունավետ ձևերի և մեթոդների մշակում՝ հետագայում ԵՊԲՀ գիտահետազոտական աշխատանքներում ավելի հեշտ ինտեգրվելու, գիտական ուղղությունը շարունակելու և իրենց ուրույն ներդրումն ունենալու համար:


ԵԳԽ կանոնակարգ


Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook