Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Անգլալեզու բժշկական ֆիլմերի տեսադարան՝ հանդիպումների մեկնարկը BB ակումբում

bb-club 2010 թ. մարտից Երևանի պետական բժշկական համալսարանը կվերսկսի անգլալեզու բժշկական ֆիլմերի ակումբի ուրբաթօրյա հանդիպումների նոր շարքը, որտեղ հանդիպում են ԵՊԲՀ-ի բժիշկներ, ուսանողներ ու կլինիկական օրդինատորներ` հաղորդակցվելու և դիտելու բժշկական ոլորտին առնչվող անգլալեզու ֆիլմեր: Ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը ցուցադրվում են փաստագրական ֆիլմեր, իսկ ամեն հաջորդ ուրբաթ երեկոներին` «Գրեյի Անատոմիա» ֆիլմաշարի առաջին մասը:

Ակումբի ղեկավարը պրոֆ. Ջոաննա Պատի Մունիստերին է, որը Հայաստան է հրավիրվել ԵՊԲՀ-ի կողմից Միջմշակութային կրթության և զարգացման կենտրոնի շրջանակներում:

BB (Աբովյան 52) ակումբում տեղի ունեցող նշյալ հանդիպումների ընթացքում դուք կգտնեք ջերմ և սիրալիր վերաբերմունք, հնարավորություն զարգացնելու անգլերենի լեզվական հմտությունները, ինչպես նաև հանդիպելու այլ մարդկանց:

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է:
Խնդրվում է չծխել և նախապես ալկոհոլ չօգտագործել:
Միացեք մեզ և դարձեք մեր ակումբի մի մասնիկը:

 

Find us on Facebook