Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն

Հիմնադրվել է 1974թ.-ին:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Հակոբ Վարդանի Թոփչյան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Պատմություն

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Թ. Թադևոսյանը (1974-1989թթ.), Տ. Վիրաբյանը (1989-1996թթ.), դոցենտ Ա. Սահակյանը (1996-1998թթ), պրոֆեսոր Հ. Թոփչյանը (1998-ից):


Ուսուցում

Ուսուցումն իրականացվում է դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար՝ երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվում են հիմնական մասնագի­տա­կան առարկաներ: 3-րդ կուրսի ուսանողներին դասավանդվում է «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա» առարկան (2 կիսամյակ տևողությամբ), որի դասընթացներն ավարտվում են բանավոր քննությամբ և ուսումնական պրակտիկայով: 4-րդ կուրսում ցիկլային պարապմունքների տեսքով ուսուցանվում է «Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան, իսկ ցիկլի վերջում անց է կացվում բանավոր քննություն:

Առարկաների ուսուցումն իրականացվում է հիմնականում ամբիոնում, ինչպես նաև դեղատներում և գործարաններում: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Անգլալեզու և ռուսալեզու ուսանողների համար 5-րդ և 6-րդ կիսամյակներում անգլերեն ու ռուսերեն լեզուներով դասավանդվում է «Դեղերի դեղատնային տեխնոլոգիա» առարկան, որն ավարտվում է բանավոր քննությամբ, 7-րդ և 8-րդ կիսամյակներում դասավանդվում է «Պատրաստի դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան՝ ցիկլային դասընթացի տեսքով, իսկ ցիկլը եզրափակվում է բանավոր քննությամբ: 9-րդ և 10-րդ կիսամյակներում դասավանդվում են «Դեղագործական տեխնոլոգիա», «Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա» և «Դեղագործական կենսատեխնոլոգիա» առարկաները:

Հետդիպլոմային ուսուցումն իրականացվում է մագիստրատուրայում՝ 1 տարի տևողությամբ: Մագիստրոսներն ուսուցանվում են «Դեղագործական տեխնոլոգիա», «Կոսմետիկ դեղաձևերի տեխնոլոգիա» և «Դեղագործական կենսատեխնոլոգիա» առարկաների ծրագրերով:

Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի բազաներն են հետևյալ դեղագործական կազմակերպությունները՝

  • «Լիկվոր» ՍՊԸ,
  • «Էսկո-ֆարմ » ՍՊԸ,
  • «Արփիմեդ» ՍՊԸ,
  • Դեղատուն «Գալեն» ՍՊԸ,
  • Դեղատուն «Նատալի-ֆարմ» ՍՊԸ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնը համալրված է երիտասարդ կադրերով, ովքեր մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին: Գիտահետազոտական աշխատանքներն ամբիոնում անցկացվում են հիմնականում հետևյալ ուղղությամբ՝ «Դեղաբուսական հումքից կենսաբանորեն ակտիվ պատրաստուկների տեխնոլոգիական գործընթացի մշակումը և ֆարմակոլոգիական ակտիվության ուսումնասիրությունը»:

Ամբիոնում ներդրվել են բույսերից կենսաբանական ակտիվ նյութերի անջատման և դրանց ուսումնասիրման մեթոդներ, ինչպես նաև՝ ֆիթոպատրաստուկների և կենսաբանական ակտիվ հավելումների պատրաստման տեխ­նոլոգիական գործընթացների մշակում: Որոշ դեղաբույսերի հիպոլիպիդեմիկ, հակաիշե­միկ, հակաօքսիդանտային, ակնապաշտպան ազդեցության ուսումնասիր­ման նպատակով մշակվել և ամբիոնում ներդրվել են փորձարարական մոդելներ՝ հիպերլիպիդեմիայի, լոկալ իշեմիայի, ածխաջրատային և ճարպային փոխանակության մի շարք կենսաքիմիական ցուցանիշների որոշման մեթոդներ: Ուսանողները նույնպես մասնակցում են ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներին, որոնք ամփոփվում են թեզիսների և հոդվածների տեսքով:

Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել են դեղագետների միջազգային կոնֆերանսների ԱՊՀ տարածքում:

Աշխատակիցների կողմից տարեկան հրապարակվում է 5-10 գիտական աշխատանք:


Ամբիոնի աշխատակազմ

Թոփչյան Հակոբ Վարդանի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ենոքյան Բագրատ Ջանիկի ք.գ.թ., դոցենտ
Ղոչիկյան Աննա Տարիելի դ.գ.թ., դոցենտ
Փաշայան Մարիա Մուշեղի դ.գ.թ., ավագ դասախոս
Թազայան Էլֆիզա Բաբկենի դասախոս
Մխիթարյան Սեդա Ֆելիքսի դասախոս
Խոջոյան Վլադիմիր Արշալույսի դասախոս
Տոնոյան Ինգա Մեսրոպի դասախոս
Գրիգորյան Անահիտ Գագիկի ասիստենտ
Կարապետյան Վարսիկ Վլադիմիրի լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Դեղերի տեխնոլոգիայի ամբիոն
Հեռ.՝ (+37460) 62 14 32, .՝ (+37460) 62 13 56
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook