Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆիզիկական դաստիարակության ամբիոն


Հիմնադրվել է 1938թ-ին:
Վարիչ՝ Ալբերտ Կարապետի Մովսեսյան, դոցենտ


Պատմություն

Երևանի պետական բժշկական ինստիտուտում 1938 թ.-ին հիմնադրվել է Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը, որը ղեկավարել է Գուրգեն Արմենակի Մինասյանը: Սակայն 1941-ին` Մեծ Հայրենական պատերազմի սկզբին այն լուծարվել է: Ամբիոնի գործունեությունը վերականգնվել է 1946-ին։ Մինչև 1955-ը այն ղեկավարել է Հարություն Մկրտչի Գարգալոյանը, այնուհետև` կրկին Գուրգեն Արմենակի Մինասյանը` մինչև 1965թ.:

1965-ին Ֆիզդաստիարակության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնը բաժանվել է երկու ինքնուրույն՝ ֆիզդաստիարակության ու սպորտի և բժշկական վերահսկողության ու բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնների:

Ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնը 1989-ին վերանվանվել է Ֆիզդաստիարակության և առողջության ամբիոն: 2009-ին այն լուծարվեց, ստեղծվեց սպորտային բժշկության և սպորտի ամբիոնը, որը 2010-ին վերափոխվեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի: Նորաստեղծ ամբիոնի ղեկավարը Սամվել Գերասիմի Բարոյանն էր, ում հաջորդել և մինչ այժմ պաշտոնավարում է Ալբերտ Կարապետի Մովսեսյանը:

Ամբիոնի կայացման գործում մեծ ներդրում է ունեցել դոցենտ Էդուարդ Հովհաննեսի Ավագյանը, ով շուրջ 27 տարի ղեկավարելով ամբիոնը, այն համալրել է մանկավարժական որակյալ կադրերով, բարելավել մարզական կառույցների վիճակը` ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով ուսումնամեթոդական գործընթացը:


Ուսուցում

Ամբիոնում ուսումնական գործընթացը կազմակերպվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով` հաստատված ծրագրի համապատասխան: «Ֆիզիկական դաստիարակություն» առարկան դասավանդվում է բոլոր ֆակուլտետների 1-ին և 2-րդ կուրսերում` շաբաթական 2 ժամ (68 ժամ)` ներառյալ օտարերկյա ուսանողների պարապմունքները: 2011թ. ուսումնական տարվանից վերականգնվել է ռազմա-բժշկական ֆակուլտետը, որտեղ «Ֆիզդաստիարակություն» առարկան դասավանդվում է շաբաթական 4 ժամ (136 ժամ):

Բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն է տրվում հաճախել առողջարարական և սպորտային կատարելագործման խմբակների:

ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի որոշմամբ` 2011թ. ուստարվա սկզբից իրականացվում է սպորտային կառույցների` լողավազանի, մարզական դահլիճի, սպորտային խաղերի դահլիճի, ըմբշամարտի մարզասրահի, հատուկ բժշկական խմբերում ընդգրկված ուսանողական մարզասրահի, հանդերձարանների, լողարանների հիմնային վերանորոգում:

Ամբիոնը կազմակերպում է սպորտային և առողջարարական միջոցառումներ. ուսանողական հավաքական թիմերը մասնակցում են հանրապետական, քաղաքային, միջբուհական առաջնություններին, անցկացվում են նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ համալսարանի խմբերի, կուրսերի և ֆակուլտետների միջև, նաև` արշավներ և ամառային ու ձմեռային ճամբարներ:


Ամբիոնի աշխատակազմ

Մովսեսյան Ալբերտ Կարապետի ամբիոնի վարիչ, դոցենտ
Հակոբյան Աշոտ Խաչիկի ավագ դասախոս
Թորոսյան Վաչագան Հրանտի դասախոս
Աթաբեկյան Կարինե Սամվելի դասախոս
Մարտիրոսյան Մարտուն Թաթոսի դասախոս
Վարդանյան Անդրանիկ Ալբերտի ավագ դասախոս
Պետրոսյան Ռաֆայել Ժորժիկի ավագ դասախոս
Պետրոսյան Ալվարդ Նվերի դասախոս
Պետրոսյան Հասմիկ Լենդրուշի դասախոս
Խառատյան Արամ Իլյաի դասախոս
Ապրեսյան Վարսենիկ Աղաբեկի դասախոս
Շիրինյան Նարեկ Ռաֆիկի դասախոս
Չոտուլովա Ժաննա Ավրամի լաբորանտ
Նազարյան Նվեր Աղասու լաբորանտ
Մկրտչյան Մարիետա Վազգենի լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ֆիզիկական դաստիարակության ամբիոն
Հեռ.՝ (+ 37410) 521712
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook