Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Օտար լեզուների ամբիոն

Հիմնադրվել է 1944թ.-ին:

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝ Վարդգես Մովսեսի Բալաբանյան, դոցենտ:




Պատմություն

Լեզուների ուսուցումը ԵՊԲՀ-ում սկսվել է, երբ այն դեռևս Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկն էր.

  • 1922թ.-ին` լատիներենի,
  • 1930թ.-ին` հայերենի,
  • 1934թ.-ին` ռուսերենի,
  • 1935թ.-ին` օտար այլ լեզուների ուսուցումը:

1938թ.-ին հիմնադրվել է լատիներեն լեզվի ամբիոնը: 1938-49թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Պավել Սոտնիկյանը, 1950-57թթ.-ին` Գ.Հ.Գյանջունցյանը:

1957-1960թթ.-ին ամբիոնի ղեկավարությունը կրկին վստահվել է Պավել Սոտնիկյանին:

1960-1995թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Հակոբ Թորոսի Առաքելյանը:

Օտար լեզուների ամբիոնը հիմնադրվել է 1944թ.-ին, որը մինչև 1945թ.-ը ղեկավարել է Հերա Գրիգորի Մակարյանը:

1955թ.-ին հիշյալ երկու ամբիոնների հիմքի վրա կազմավորվել է լատիներեն և օտար լեզուների ամբիոնը:

1987թ.-ին այն վերանվանվել է լատիներենի, օտար լեզուների և բժշկական տերմինաբանության ամբիոն: Հետագայում բժշկական տերմինաբանության դասընթացն ուսուցանվել է հայոց լեզվի ամբիոնում:

Օտար լեզուների ուսուցման գործում, ամբիոնի վարիչներից բացի, մեծ ավանդ ունեն նաև Ս.Հ. Վարդանյանը, Ա.Մ. Շիշմանյանը, Ի.Կ. Գասպարյանը, Մ.Խ. Վահրամյանը, Զ.Գ. Սագոյանը, Հ.Հ. Հովակիմյանը, Գ.Գ. Տիրացյանը, Է.Հ. Ազատյանը, Ժ.Վ. Պալյանը, Ն.Ռ. Նազարեթյանը, Մ.Ա. Անանյանը, Մ.Ն. Բիշարյանը, Ե.Մ. Բաբայանը և այլոք:


Ուսուցում

ԵՊԲՀ-ում ռուսաց լեզվի պարապմունքները գործնական բնույթ են կրում:

Ռուսաց լեզուն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրում են՝

  • բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսում՝ 2 կիսամյակի ընթացքում (68 ակադեմիական ժամ),
  • ԵՊԲՀ բժշկական քոլեջում՝ 4 կիսամյակի ընթացքում:

Ռուսաց լեզուն՝ որպես ֆակուլտատիվ առարկա, ուսումնասիրում են՝

  • 2-րդ և 3-րդ կուրսերում՝ 2 կիսամյակի ընթացքում (68 ակադեմիական ժամ),
  • կլինիկական օրդինատուրայում (1-ին, 2-րդ տարիները)՝ անկախ մասնագիտացումից:

Բժշկական համալսարանում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող դասախոսների կողմից մշակվել են·

  • ռուսաց լեզվի ուսումնական ձեռնարկներ 1-ին կուրսի ուսանողների համար՝ հաշվի առնելով ուսուցման բնագավառը և բակալավրիատի ուսուցման ծրագրերը,
  • բանավոր խոսքի զարգացման ուսումնական ձեռնարկ՝ «Մենք կարդում, խոսում և գրում ենք ռուսերեն» (Երևան, 2009),
  • «Լատիներեն-ռուսերեն-հայերեն-անգլերեն զուգահեռներ» (լատիներենի դարձվածքների հիման վրա) (Երևան, 2012),
  • ծրագրային լեզվական թեմաների թեստային բանկ:

Լատիներեն լեզվի ուսուցումը ԵՊԲՀ-ում տեղի է ունենում պրակտիկ գործնական պարապմունքների միջոցով: Դասի ժամանակ ուսանողները կատարում են տարբեր տեսակի թարգմանություններ և թեստային աշխատանքներ: Որպես մասնագիտական առարկա՝ այն պարտադիր է բոլոր ֆակուլտետների ուսանողների համար.

  • Ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետի ուսանողներն անցնում են առարկան մեկ տարի և ուսումնական տարվա վերջում հանձնում քննություն համակարգչով: Դասընթացը տևում է երկու կիսամյակ՝ 68 ժամ ընդհանուր բժշկության և 136 ժամ՝ դեղագիտական ֆակուլտետների համար:
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներn անցնում են «Լատիներեն լեզու» առարկան միայն առաջին կիսամյակում՝ շաբաթական 4 ժամ (կիսամյակում 68 ժամ) և առաջին կիսամյակի վերջում հանձնում են ստուգարք:
  • Արտասահմանցի՝ անգլախոս և ԱՊՀ երկրների ուսանողները նույնպես ուսումնասիրում են լատիներեն անգլերեն, ռուսերեն լեզուները և հանձնում քննություն ու ստուգարք՝ համապատասխան ֆակուլտետներում:

Լատիներեն լեզվի ուսուցման հիմնական նպատակն այն է, որ ուսանողները կարողանան ճիշտ գրել և թարգմանել անատոմիական, կլինիկական և դեղագիտական տերմինները՝ այն օգտագործելով նույն անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ֆարմակոլոգիայի և այլ մասնագիտական առարկաններն ուսումնասիրելու ընթացքում:

Ամբիոնի լատիներեն լեզվի դասախոսների կողմից հրապարակվել են հետևյալ դասագրքերը հայ և արտասահմանցի ուսանողների համար՝

  • «Լատիներեն լեզու և բժշկական տերմինաբանություն», Երևան 2008,
  • «Լատիներեն լեզու և դեղագիտական տերմինաբանություն», Երևան, 2003,
  • «Լատիներեն լեզու և ստոմատոլոգիական տերմինաբանություն», Երևան, 2005,
  • «Latin language and medical terminology», Yerevan, 2008,
  • «Latin language and pharmaceutical terminology», Yerevan, 2008,
  • «Latin language and stomatological terminology» Yerevan, 2016,
  • «Латинский язык и основы медицинской терминологии», Ереван, 2014,
  • «Латинский язык и стоматологическая терминология», Ереван, 2016:


Համագործակցություն

Լատիներեն լեզվի դասախոսները սերտ համագործակցում են՝

  • Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի,
  • Մոսկվայի ստոմատոլոգիական համալսարանի,
  • Կուրսկի պետական բժշկական համալսարանի և
  • Սամարայի պետական բժշկական համալսարանի լատիներեն լեզվի ամբիոնների հետ, մասնակցում նրանց կողմից կազմակերպված տարբեր տեսակի միջոցառումներին՝ հանդես գալով ելույթներով և հոդվածներով:

Ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցում են միջազգային, հանրապետական և համալսարանական գիտաժողովներին, որոնք նվիրված են ռուսաց լեզվի արդի խնդիրներին, ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդներին, ոչ հումանիտար բուհերում օտար լեզուների և մասնագիտական առարկաների ինտեգրացված ուսուցմանը, ինչպես նաև հանդես են գալիս զեկույցներով, ինտերակտիվ պրեզենտացիաներով ՀՀ Россотрудничество-ի ներկայացուցչությունում, տպագրում են հոդվածներ տեղական և արտասահմանյան մասնագիտացված ամսագրերում, ժողովածուներում, ՌԴ առաջատար մասնագետների հետ մասնակցում են համատեղ մենագրությունների ստեղծմանը, կազմակերպում են միջազգային վեբ-գիտաժողովներ, սեմինարներ (Երևան, 2016), ղեկավարում են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների աշխատանքները:

Օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի դասախոսներն անցնում են որակավորման բարձրացման կուրսեր ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում:

Ամբիոնի աշխատակիցներն ուղղորդում են ԵՊԲՀ ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչներին:




Ամբիոնի աշխատակազմ

Բալաբանյան Վարդգես Մովսեսի ամբիոնի վարիչ, դոցենտ
Նալբանդյան Սվետլանա Ռուբենի դոցենտ
Մարտիրոսյան Անահիտ Ֆերդինանդի դասախոս
Ջանոյան Անգելինա Հարությունի դասախոս
Մանթաշյան Թամարա Էդվարդի դասախոս
Արզումանյան Լիանա Սերժիկի դասախոս
Առաքելյան Լիլիթ Արամի դասախոս
Գրիգորյան Լևոն Ռաֆիկի դասախոս
Ահարոնյան Մարգարիտա Լևոնի դասախոս
Ղազարյան Մարիաննա Գագիկի դասախոս
Բիշարյան Մելինե Նիկոլայի դասախոս
Հարությունյան Նարինե Ստեփանի դասախոս
Նազարեթյան Նարինե Ռուբենի դասախոս
Մելիքյան Նելլի Անդրանիկի դասախոս
Ստեփանյան Նելլի Ստեփանի դասախոս
Գրիգորյան Տատյանա Գրիգորի դասախոս
Կարախանյան Իրինա Ալֆրեդի դասախոս
Շահնազարյան Աննա Մուսայելի դասախոս
Մաթևոսյան Քրիստինե Դորվարդի դասախոս
Մեժլումյան Քրիստինե Համլետի դասախոս
Հայրապետյան Ալինա Աշոտի դասախոս
Աղաբեկյան Նաիրա Վաղինակի դասախոս
Գևորգյան Անահիտ Մարատի դասախոս
Թեփելիկյան Մարի Գաբրիելի դասախոս
Պետրոսյան Ալինա Հենրիկի ավագ լաբորանտ
Ներսիսյան Տաթևիկ Յուրիկի ավագ լաբորանտ
Ասատրյան Թագուհի Քաջազունի ավագ լաբորանտ


Հասցե` ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Օտար լեզուների ամբիոն
Հեռ.` (+37410) 56 04 81
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook