Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմացիայի ամբիոն

Հիմնադրվել է 2008թ.-ին (1972թ.):

Ամբիոնի վարիչ՝ Արուսյակ Գագիկի Ժամհարյան, դեղագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ:


Պատմություն

1972թ.-ին բժշկական ինստիտուտում ռեկտոր ակադեմիկոս Է.Ս. Գաբրիելյանի հրամանով հիմնադրված դեղագործական (ներկայումս՝ դեղագիտական) ֆակուլտետին առընթեր բացվեց Դեղագործական և թունաբանական քիմիայի ամբիոնը, որի առաջին վարիչը (1974-1980թթ.) ք.գ.դ. Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանն էր (ասիստենտներ` ք.գ.թ. Ռուդոլֆ Համազասպի Հակոբյան, Էդուարդ Արամայիսի Գրիգորյան, Նելլի Գերասիմի Նոնեզյան):

1980թ.-ին ամբիոնը միացվեց օրգանական քիմիայի ամբիոնին՝ ք.գ.դ., պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանի ղեկավարությամբ:

1996- 2006թ.-ին ամբիոնը ղեկավարում էր Լիդա Արշակի Սահակյանը:

2006թ.-ին դեղագիտական քիմիայի ամբիոնը առանձնացվեց (ամբիոնի վարիչ՝ բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Բորիսի Աշրաֆյան):

2008թ.-ին վերջինիս հիման վրա ստեղծվեց դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված բազմապրոֆիլային ֆարմացիայի ամբիոնը (միացվեցին ֆարմակոլոգիա, կլինիկական ֆարմակոլոգիա, կլինիկական Ֆարմացիա առարկաները), որի առաջին վարիչը ամբիոնի կազմավորման և առարկաների հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցած դ.գ.դ, պրոֆեսոր Մարինե Գառնիկի Բալասանյանն էր (2008-2011թթ.):

2011թ.-ին ֆարմակոլոգիան, կլինիկական ֆարմակոլոգիա և կլինիկական ֆարմացիան առանձնացվեցին ֆարմացիայի ամբիոնից և ընդգրկվեցին համապատասխան ամբիոններում:

2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Գագիկի Ժամհարյանը:


Ուսուցում

Հիմնադրման օրվանից, ամբիոնում դասավանդվող «Դեղագործական քիմիա» և «Թունաբանական քիմիա» առարկաներին զուգահեռ, 2006թ.-ից ձևավորվեցին դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում դասավանդվող նոր՝ «Դեղերի քիմիա», «Թունագիտություն», «Ֆարմակոկինետիկա» մասնագիտական առարկաները:

Ներկայումս ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասավանդվում են մասնագիտական հետևյալ առարկաները՝

  • «Դեղերի քիմիա»` բակալավրիատի 3-րդ կուրս, 5-6-րդ կիսամյակներ,
  • «Դեղագործական քիմիա»՝ բակալավրիատի 3-4-րդ կուրս, 6-8-րդ կիսամյակներ, մագիստրատուրա 1-ին և 2-րդ կիսամյակներ, 5-րդ կուրս (օտարերկրացիներ), 9-10-րդ կիսամյակներ,
  • «Թունաբանական քիմիա»՝ բակալավրիատի 4-րդ կուրս, 5-րդ կիսամյակ,
  • «Թունագիտություն»՝ բակալավրիատի 4-րդ կուրս, 6-րդ կիսամյակ,
  • «Ֆարմակոկինետիկա»՝ մագիստրատուրա, 2-րդ կիսամյակ, 5-րդ կուրս (օտարերկրացիներ), 10-րդ կիսամյակ:

Ցիկլային և դասաժամային կարգով ուսումնառվող դասերը կազմկերպվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով:

Ամբիոնում գործնական պարապմունքների լաբորատոր աշխատանքներն իրականացվում են 4 սարքավորումներով և նյութերով հագեցած լաբորատորատորիաներում:

Ամբիոնի կողմից (2006թ.-ից) հրատարակվել են հետևյալ գրքերը և ուսումնամեթոդական ձեռնարկները.

  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտություն», 2015 թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Աֆրիկյան Շ.Գ., Մանջիկյան Ա.Պ., Պստիկյան Լ.Ա., «Դեղերի վերլուծության սպեկտրաչափական եղանակներ», մեթոդական ձեռնարկ մագիստրատուրայի ուսանողների համար, 2013թ.,
  • Ժամհարյան Ա.Գ., Սարգսյան Ֆ.Ա., Երիցյան Է.Լ., «Դեղերի քիմիա», մեթոդական ձեռնարկ IV կուրսի ուսանողների համար, 2013թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», երկրորդ հրատարակություն, 2011թ.,
  • Մարգարյան Կ.Ս. «Թունագիտական քիմիա», 2008 թ.,
  • Հակոբյան Ռ.Հ. «Դեղագիտական քիմիա», առաջին հրատարակություն, 2007թ.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть I, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Саргсян Ф.А. «Теоретическая основа фармацевтической химии», часть II, методическое руководство по фармацевтической химии для студентов IV курса фармацевтического факультета, 2007г.,
  • Sargsyan H., Ashrafyan Ch. «Principles of Medicinal Chemistry», Handout on pharmaceutical chemistry for foreign students, 2007:

Հաստատման փուլում են ուսումնական հետևյալ ձեռնարկները.

  • «Դեղերի քիմիա», դասագիրք 3-րդ կուրսի ուսանողների համար,
  • «Դեղագործական քիմիա», մաս 1-ին, ուսումնամեթոդական ձեռնարկ 4-րդ կուրսի ուսանողների համար:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է օրդինատուրայով ու ինտերնատուրայով` 1 տարի տևողությամբ և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ: Ինչպես նաև դեղագետների և դեղագործների համար ամբիոնում կազմակերպվում են 5 և 7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ թեմաներով.

  • «Ցիկլօքսիգենազա ֆերմենտի նոր արգելակիչների դիզայնը ոչ սպիտակուցային ամինաթթուների և դիպեպտիդների կառուցվածքի հիման վրա»,
  • «Բուսական և սինթետիկ ծագման ԳԱԿԹ-երգիկ միացությունների նյարդապաշտպան ակտիվության հետազոտումը առնետների ուղեղի լոկալ և գլոբալ իշեմիկ ախտահարումների պայմաններում»,
  • «Սինթետիկ և բնական ծագման միացությունների ազդեցության ուսումնասիրումը փորձարարորեն առաջացրած վերքային պրոցեսներում»,
  • «Ֆուրանի շարքի մեթիլ-պենտիլ ածանցյալների, մեթիլպենտանաթթվի և կարբոնաթթուների պենտիլտեղակալված ամիդների սինթեզը և որոշ փոխարկումները մոլեկուլների կառույցի և ակտիվության միջև կապի բացահայտման նպատակով»,
  • «Կենսաբանորեն ակտիվ պոլիմերների էլեկտրաքիմիական սինթեզ»:

Ամբիոնում գործող գիտական թեմաների շրջանակներում հայրենական և արտասահմանյան հանդեսներում տարեկան տպագրվում են 15-ից ավելի գիտական հոդվածներ և թեզեր:

Ամբիոնում գործում է ուսանողական գիտական խմբակ, որը ղեկավարում է ամբիոնի դասախոս Աննա Պետրոսի Մանջիկյանը: Այստեղ ուսանողները մասնակցում են գիտահետազոտական աշխատանքներին: Խմբակում ընդգրկված են դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:


Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային և հանրապետական տարբեր գիտաժողովների:


Համագործակցություն

Ուսուցման և գիտության ոլորտներում ամբիոնը սերտորեն համագործակցում է`

  • ԵՊԲՀ-ի Ֆարմակոլոգիայի և Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնների,
  • ԵՊԲՀ-ի գիտահետազոտական կենտրոնի,
  • ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի,
  • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի,
  • ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի,
  • ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի,
  • «Դարմանթեստ» լաբորատորիայի հետ:


Ամբիոնի աշխատակազմ

Ժամհարյան Արուսյակ Գագիկի ամբիոնի վարիչ, դ.գ.թ., դոցենտ
Սարգսյան Ֆելանա Ալեքսանի կ.գ.թ., դոցենտ, ուսում. մասի պատասխանատու
Մարգարյան Կարինե Սերյոժայի ք.գ.դ., դոցենտ
Հակոբյան Ռուդոլֆ Համազասպի ք.գ.թ., դոցնետ
Աֆրիկյան Շուշանիկ Գևորգի դ.գ.թ., դոցենտ
Խաչատուրյան Միլենա Սարգսի դասախոս
Մանջիկյան Աննա Պետրոսի դասախոս
Երիցյան Էմմա Լևոնի դասախոս
Սողբաթյան Լ.Տ. դ.գ.թ., դասախոս
Պստիկյան Լիանա Աշոտի ասիստենտ
Խաչատուրյան Աննա Վարուժանի ասիստենտ
Մանուկյան Գ.Մ. լաբորանտ
Մկրտչյան Մարինե Աշոտի լաբորանտ
Մուրադյան Մ.Ա. պրեպարատոր


Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Ֆարմացիայի ամբիոն
Հեռ.՝ (+37460) 62 14 26
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook