Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դեղագործության կառավարման ամբիոն


Հիմնադրվել է 2006թ.-ին:

Ամբիոնի վարիչ` Մարգարիտա Հրանտի Բեգլարյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ


Պատմություն

1972թ.-ին ԵՊԲՀ-ում ստեղծվեց դեղագիտական ֆակուլտետը, իսկ 1974-ին՝ դեղագիտական ֆակուլտետի մասնագիտական ամբիոններից մեկը՝ «Դեղերի տեխնոլոգիայի, դեղագործության էկոնոմիկայի և կազմակերպման» ամբիոնը, որտեղ դասավանդվում էին «Դեղերի տեխնոլոգիա», «Բժշկական ապրանքագիտություն» և «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկաները: Հանդիսանալով դեղագործություն գիտության կարորագույն դիսցիպլիններից մեկը, 2006թ.-ին «Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա» առարկան առանձնացավ և ստեղծվեց նոր`«Դեղագործության կառավարում» ամբիոնը, որի հիմնական նպատակն է ապագա դեղագետներին տալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ դեղագործական գործունեության կազմակերպման, կարգավորման, դեղագործական մարկեթինգի, էկոնոմիկայի և կառավարման բնագավառներում:

2016թ.-ի սեպտեմբերից ամբիոնում վերսկսվեց «Բժշկական և դեղագործական ապրանքագիտություն» առարկայի դասավանդումը:

Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչն է Մարգարիտա Բեգլարյանը, որը 1986թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտելով բուհը՝ նույն թվականի սեպտեմբերից առ այսօր աշխատում է ԵՊԲՀ-ում: Մ. Բեգլարյանը դասավանդման 30 տարիների ընթացքում բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետ-դեղագետներ է պատրաստել, որոնցից շատերն այսօր ղեկավարում են դեղագործական կազմակերպություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Երկարամյա անբասիր աշխատանքի համար նա բազմիցս արժանացել է պարգևների: Մ. Բեգլարյանը մեծ ներդրում ունի Հայաստանում դեղագործության զարգացման գործում, հեղինակ է Հայաստանում և արտասահմանում տպագրված մոտ 60 գիտական աշխատության:


Ուսուցում

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով՝ դեղագիտական ֆակուլտետի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին ու 2-րդ կուրսերում: Ուսուցման հիմքում դրված է այնպիսի կարևորագույն հարցերի պարզաբանումը, ինչպիսիք են՝ դեղագործական մարկեթինգը և կառավարումը, տարբեր կազմակերպչաիրավական տիպի դեղատնային կազմակերպությունների գործունեության կազմակերպումը, դեղատնային գործունեության տնտեսագիտական և ֆինանսական կառավարումը, դեղագործական կազմակերպությունների հաշվապահության հիմունքները, դեղագործական ոլորտի աշխատակիցների կողմից ծառայության մատուցման կազմակերպումը, դեղագործական տեղեկատվությունը, ինքնաբուժման կառավարունը, դեղագործական կազմակերպությունների գործունեության հսկումը և այլն: Դեղը դիտարկվում է որպես յուրահատուկ ապրանք, որն ունի գովազդի, վաճառքի, բրենդինգի, լոգիստիկայի, գրանցման, պետական գնումների, կեղծման և այլ առանձնահատկություններ, որոնք յուրացնում են ուսանողներն այս առարկայի դասընթացների ժամանակ:

Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով և ինտերնատուրայով՝ յուրաքանչյուրը 1տարի տևողությամբ:

Ամբիոնի համար օրդինատուրայի և ինտերնատուրայի բազաներ են հանդիսանում ԵՊԲՀ դեղատները, խոշոր մեծածախ կազմակերպությունները, ինչպես նաև՝ այդ կազմակերպություններին պատկանող դեղատները: Բացի այդ, ամբիոնում որպես հետդիպլոմային ուսուցում կատարվում է դեղագետների և դեղագործների թեմատիկ որակավորում, մասնագիտացում:

Կլինիկական օրդինատորների մասնագիտացումն իրականացվում է «Դեղագիտության կազմակերպում. մասնագիտությամբ (1 տարի տևողությամբ), դեղագետների և դեղագործների թեմատիկ կատարելագործումը՝ «Դեղագիտություն» մասնագիտությամբ համալիր դասընթացի շրջանակներում, (դեղագետների համար` 4 շաբաթ, դեղագործների համար՝ 14 աշխատանքային օր):

Ամբիոնը տարեկան անցկացնում է միջինը 14 ցիկլ.

  • կարճաժամկետ ցիկլեր (2 շաբաթ) դեղագետների համար՝ «Դեղատնային գործունեության և դեղերի արտադրության արդի հարցերը», «Դեղային ապահովման կառավարում », «Դեղագետի դերը հանրային առողջապահության ոլորտում», «Սոցիալական դեղագիտության արդի հարցերը» թեմաներով:

Ուսումնամեթոդական հիմնական սկզբունքներն են.

  • հիմնվել ազգային օրենսդրության և կարգավորող փաստաթղթերի ներկայացրած պահանջների վրա,
  • հիմնվել ժամանակակից մասնագիտական գաղափարախոսությունների վրա. դեղագործական հոգածության փիլիսոփայության և որակի ապահովման գաղափարախոսություններ, ձգտել ազդեցություն ունենալ մասնագիտական աշխարհայացքի վրա, խթանել մոտիվացիան, հաղթահարել բացասական փորձը,
  • հաշվի առնել մասնագիտության զարգացման ժամանակակից մոտեցումները,
  • հաշվի առնել աշխարհում մասնագետների իրազեկության և պահանջարկների դիտարկման իրական մակարդակի արդյունքները,
  • հաշվի առնել հասարակության առաջնահերթային պահանջարկը՝ մասնագիտական գիտելիքների նկատմամբ:


Գիտահետազոտական աշխատանքներ

Գիտահետազոտական աշխատանքներն ամբիոնում կատարվում են «Դեղերի ոլորտի կարգավորմանն ու դեղերի տնտեսական մատչելիության բարձրացմանն ուղղված հետազոտություններ Հայաստանի հանրապետությունում» թեմայի շուրջ: Նաև իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ բնագավառներում.

  • Հայաստանի մարզերի և քաղաքի բնակչության համար դեղերի հասանելիության ֆիզիկական և ֆինանսական հիմնական պատճառները, որի արդյունքում ի հայտ բերել բնակչության դեղորայքային ապահովման բարելավման հնարավորությունները,
  • ուսումնասիրվում է ՀՀ դեղագործական կազմակերպությունների սպառողների վարքը, նրա վրա ազդող գործոնները և կառավարման առանձնահատկությունները,
  • բացահայտվում են դեղագործական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետության վրա ազդող գործոնները,
  • համաշխարհային գրականության վերլուծության հիման վրա բացահայել համաշխարհային դեղագործական շուկայի օրինաչափությունները և այն բնորոշ յուրահատկությունները, որոնք կիրառելի են ՀՀ համար,
  • դեղագործական կազմակերպությունների գործունեության բարելավման նպատակով առաջարկվում են ուղիներ և արդյունավետ մարկեթինգային տեխնոլոգիաներ (ապրանքային քաղաքականություն, մերչենդայզինգ, գովազդ, տեղեկատվական նյութեր, գնորդների սպասարկում, մասնագետների արհեստավարժություն, և այլն):

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարեկան հրատարակվում է մոտ 15 գիտական աշխատանք:


Համագործակցություն

Ամբիոնը գիտագործնական կապեր ունի ՀՀ դեղագործական մեծածախ և մանրածախ կազմակերպությունների, տեղական դեղարտադրողների, դեղագործական ներկայացուցչությունների, ասոցիացիաների, Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և մի շարք այլ բուհերի, ISPOR (International Society for Pharmacoeconomics and Outcomes Research) միջազգային ընկերության հետ:


Միջազգային գիտաժողովներ

Ամբիոնի աշխատակիցները բազմիցս մասնակցել են միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով ամբիոնի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները՝ շնորհանդեսների և զեկուցումների ձևով:


Ամբիոնի աշխատակազմ

Բեգլարյան Մարգարիտա Հրանտի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ
Սահակյան Ալբերտ Եփրեմի դ.գ.թ., դոցենտ
Սահակյան Կարինե Մարտինի դ.գ.թ., դոցենտ
Ղազարյան Իրինա Աղասու դ.գ.թ., դոցենտ
Սիմոնյան Մարթա Հեկտորի դ.գ.թ., դոցենտ
Սևիկյան Անահիտ Լևոնի դ.գ.թ., դասախոս
Վարդանյան Լուսինե Նվերի դ.գ.թ., դասախոս
Բարսեղյան Անուշ Բարսեղի դասախոս
Ամիրխանյան Անահիտ Հարությունի դասախոս
Մարտիրոսյան Լիլիթ Արտակի դասախոս
Հարությունյան Գառնիկ Կարապետի դասախոս
Պողոսյան Արուսյակ Արմենի դասախոս
Նազարյան Լուսինե Գագիկի դասախոս
Մայիլյան Անահիտ Գարեգինի ասիստենտ
Հովակիմյան Լիլիթ Վարդգեսի ասիստենտ
Գալստյան Մարինե Նորայրի ասիստենտ
Միքայելյան Նոննա Հմայակի ասիստենտ
Զաքարյան Երմոնյա Պատվականի լաբորանտ


Հասցե՝ ՀՀ, Երևան, Կորյունի 2, ԵՊԲՀ, Դեղագործության կառավարման ամբիոն
Հեռ.՝(+374 60) 62 13 57
Էլ. փոստ` Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook