Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ճանաչողական այց դոկտորական կրթության լավագույն փորձառության ուսումնասիրման նպատակով

2.12.2015

2015թ. նոյեմբերի 14-29-ը Տեմպուսի VERITAS ծրագրի շրջանակներում ճանաչողական այց կազմակերպվեց ծրագրի գործընկեր եվրոպական առաջատար ԲՈւՀ-եր ծրագրի մասնակից բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչների համար:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից այցին մասնակցեցին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Ծրագրի ղեկավար ԵՊԲՀ Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը, կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանը, Գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը, վարչության գլխավոր մասնագետ Նազինե Խալաֆյանը:

Այցի շրջանակներում ծրագրի գործընկերներն այցելեցին Շվեդիայի Տեխնոլոգիական թագավորական ինստիտուտ, Իսպանիայի Ջիրոնա, Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա և Գերմանիայի Հայդելբերգ համալսարաններ:

Յուրաքանչյուր բուհում տեղի ունեցան աշխատաժողովներ, որտեղ ներկայացվեցին տվյալ երկրների բարձրագույն կրթության համակարգը, հետբուհական կրթության կազմակերպման փորձը, կրթության որակի ապահովման մոտեցումները, քննարկվեց բուհերում առկա հետազոտական բաղադրիչը, և այլն:

Բաթ Սպա համալսարանի դասախոս Ղազալա Բհատտիի նշմամբ դոկտորական կրթությունը միացյալ ճամփորդություն է, որտեղ ղեկավարը և ուսանողը տարբեր ժամանակներում տարբեր կերպով են գործում: Սա բավականին լուրջ գործոն է, որը պետք է հաշվի առնել պիլոտային ասպիրանտական ծրագրերի մշակման գործընթացում: Յուրաքանչյուր հետազոտական ծրագիր պետք է ներառի կարիերայի զարգացման ճանապարհային քարտեզ. սա էլ հենց խոսում է տվյալ հետազոտական ծրագրի կայունության և արդյունավետ շարունակականության մասին, որը պետք է ներառվի ԵՊԲՀ ռազմավարության մեջ:

Ըստ Ջիրոնայի համալսարանի՝ պետությունը, ինդուստրիան և համալսարանը մասնակցում են մշակվող ծրագրի ընթացքին: Ուշադրությունը կենտրոնացնելով կլինիկական ոլորտում գիտական հետազոտությունների վրա, «կլինիկաները» պետք է ԵՊԲՀ դոկտորական կրթության ամբողջական պրոցեսի մաս կազմեն, որպեսզի արտացոլեն վերը նշվածը:

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը 2014-2016թթ-ին հանդիսանում է ԵՄ Տեմպուսի VERITAS (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի համակարգողը:

VERITAS-ը Տեմպուսի դրամաշնորհային ծրագիր է, որի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանացնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուգյան սկզբունքներին:

 

Find us on Facebook