Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ուսումնամեթոդական խորհուրդ

31.03.17թ-ին ժ 1430ին 4-րդ լսարանում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

  1. Ուսումնամեթոդական գրականությանը ներկայացվող պահանջների կանոնակարգի հաստատում (դոց. Ա. Վ. Բայկով)
  2. Ուսումնամեթոդական խորհուրդների տեսակետը գիտելիքների գնահատման ձևաչափի վերաբերյալ: (Զեկուցողներ՝ ուսումնամեթոդական խորհուրդների նախագահներ)
  3. Ընթացիկ հարցեր:

ՈՐՈՇԵՑԻՆ՝

  1. Հաստատել ուսումնամեթոդական գրականությանը ներկայացվող պահանջների կանոնակարգը:
  2. Մշակել գիտելիքների գնահատման նոր ձևաչափ, և ուսումնամեթոդական հաջորդ նիստ ժամանակ ներկայացնել խորհրդի անդամների քննարկմանը:

21.03.17թ-ին ժ 1500ին 9-րդ լսարանում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

Օրակարգ՝

  1. Ուսումնամեթոդական գրականությանը ներկայացվող պահանջների քննարկում (դոց. Ա. Վ. Բայկով):
  2. Ուսումնամեթոդական խորհուրդների տեսակետը գիտելիքների գնահատման ձևաչափի վերաբերյալ (զեկուցողներ ուսումնամեթոդական խորհուրդների նախագահներ):
  3. Ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսումնական պլաններում հիգիենա առարկայի դասավանդումը 3-րդ կուրսից 4-րդ կուրս տեղափոխելու մասին:

ՈՐՈՇԵՑԻՆ՝

  1. Ուսումնամեթոդական գրականությանը ներկայացվող պահանջների կանոնակարգում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո ներկայացնել հաջորդ նիստի հաստատմանը:
  2. Ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների ուսումնական պլաններում հիգիենա առարկայի դասավանդումը տեղափոխել 3-րդ կուրսից 4-րդ կուրս:

21.12.2016թ-ին ժ 1400ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

1. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (դոց. Կ. Մ. Բարոյան)

2. Ընթացիկ հարցեր:

ՈՐՈՇԵՑԻՆ՝

1. Կրթական ծրագրերի բաժնի պետ, դոց. Ա. Վ. Բայկովին հանձնարարվեց մինչև փետրվարի 10-ը մշակել և ներկայացնել ուսումնական ձեռնարկներին, դասագրքերին, ցուցումներին, մշակումներին ներկայացվող պահանջները:
2.

  • Երաշխավորել Կ. Մ. Բարոյանի, Ա. Ջ. Հարությունյանի, Ա. Լ. Զարգարյանի, Ժ. Ռ. Խաչատրյանի և Կ. Գ. Մկրտչյանի «Մարդու անատոմիա» դասագիրքը, Կ. Հ. Սիմոնյանի «Կլինիկական նեոնատոլոգիայի արդիական հարցեր», Կ. Հ. Սիմոնյանի, Ա. Տ. Քրիստոսդուրյանի, Հ. Լ. Ղազինյանի «Ներարգանդային ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա», Ք. Կ. Վարդանյանի «Բնակավայրերի նախագծման, կառուցապատման և կանաչապատման հիգիենիկ սկզբունքները» ուսումնական ձեռնարկները, Կ. Ռ. Բաբայանի, Մ. Ռ. Սահակայանի, Գ. Ա. Հարությունյանի, Հ. Ա. Հովհաննիսյանի «Սեռավարակների վարման ուղեցույց»-ը համալսարանի գիտական խորհրդում հաստատման համար:
  • Ա. Գ. Գևորգյանի «Բիոտրանսֆորմացիա», Հ. Կ. Զախարյանի, Ա. Ա. Գևորգյանի, Գ. Ջ. Ջանոյանի «Սարկոիդոզ» ուսումնական ձեռնարկներն ուսումնամեթոդական խորհրդի նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել ուսումնական գրականությանն առաջադրվող պահանջների նախագիծը հաստատելուց և այդ պահանջներին համապատասխանելուց հետո:
  • Մ. Ա. Մարդիյանի, Գ. Մ. Միրիջանյանի, Ռ. Գ. Խաչատրյանի, Լ. Մ. Դանիելյանի, Ա. Ա. Բարսեղյանի, Ա. Ս. Չոփիկյանի «Հոսպիտալ մենեջմենթ» ուսումնական ձեռնարկի վերնագիրը վերանայելուց հետո ներկայացնել ուսումնամեթոդական խորհրդի նիստի քննարկմանը և հաստատմանը:
  • Մ. Ա. Մարդիյանի, Ա. Ա. Բարսեղյանի «Առողջապահության տնտեսագիտություն», Ն. Ռ. Նազարեթյանի, Կ. Դ. Մաթևոսյանի, Մ. Ն. Բիշարյանի «English language manual» անգլերեն լեզվով, Ս. Ռ. Նալբանդյանի, Ա. Մ. Շահնազարյանի, Ն. Ա. Մելիքյանի, Ի. Ա. Սահակյանի «Учебное пособие по русскому языку», Տ. Գ. Գրիգորյանի, Ս. Ռ. Նալբանդյանի, Ի. Ա. Կարախանյանի, Տ. Կ. Ասատրյանի «Учебное пособие по русскому языку» և Ս. Ռ. Նալբանդյանի, Ս. Ա. Աղաբալյանի, Տ. Կ. Ասատրյանի, Ա. Մ. Շահնազարյանի, Ի. Ա. Սահակյանի «Учебное пособие по русскому языку» ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար ռուսերեն լեզվով ուսումնական ձեռնարկները համապատասխան ճշտումներ կատարելուց հետո ներկայացնել ուսումնամեթոդական խորհրդի նիստի քննարկմանը և հաստատմանը:

21.10.2016թ-ին ժ 1600 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

1. Ամբիոնի առաջարկությունը կենսաքիմիա առարկայից ուսանողների գիտելիքների ստուգման վերաբերյալ (պրոֆ. Մ. Ի. Աղաջանով)

2. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (Մ. Գ. Հայրապետյան)

Որոշվեց

  1. Կենսաքիմիա ամբիոնի կողմից առաջարկված մոդելը փորձնական կիրառել և ստացված արդյունքները ներկայացնել ուսումնամեթոդական խորհուրդ՝ հետագա քայլերը որոշելու նպատակով:
  2. Կենսաքիմիա և օրգանական քիմիա առարկաների ուսումնական ծրագրերն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի օգնական Մ. Գ. Հայրապետյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովը հետազոտության արդյունքները և առաջարկությունները կներկայացնի ուսումնամեթոդական խորհրդի քննարկմանը:
  3. Երաշխավորել Ս. Ա. Վարդանյանի և Ա. Ս. Ասլանյանի «Բժշկության պատմություն» ուսումնական ձեռնարկը ռուսերեն և հայերեն լեզուներով և Ա. Գ. Ավետիսյանի «Բժշկական օտար բառերի բացատրական բառարան»-ը համալսարանի գիտական խորհրդի հաստատման նպատակով:

28.06.2016թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Որոշվեց

  1. Երաշխավորել Զ. Տ. Ջնդոյանի «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա» ուսումնական ձեռնարկը, Վ. Հ. Մելիքյանի «Հայոց պետականության ռազմաքաղաքական հիմքերը. Ազգային խորհուրդներ և ազգային զորամասեր» ուսումնական ձեռնարկը, Ռ. Խ. Տիգրանյանի, Մ. Գ. Կճանյանի, Ա. Պ. Մելքոնյանի «Փիլիսոփայություն» մեթոդական ուղեցույցը, Մ. Մ. Մելքոնյանի, Գ. Վ. Զաքարյանի, Լ. Մ. Այվազյանի, Մ. Ա. Կարապետյանի «Կենսաօրգանական քիմիա» ռուսալեզու ուսումնամեթոդական ձեռնարկը, Ա. Վ. Ասոյանի «Հատուկ վտանգավոր վարակներ» ուսումնական ձեռնարկը, Մ. Զ. Նարիմանյանի, Ս. Ա. Ավետիսյանի, Ա. Վ. Բայկովի 2016-17 ուտարվա «Ուսանողի ուղեցույցը» և Լ. Ռ. Ավետիսյանի, Ս. Ա. Ավետիսյանի, Կ. Բ. Ենկոյանի, Կ. Մ. Բարոյանի, Ա. Վ. Բայկովի, Բ. Ջ. Ենոքյանի «Կրթական ծրագրերի մշակման, արտոնման, փորձաքննության, հաստատման և մշտադիտարկման ուղեցույցը» համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:
  2. Յու. Մ. Պողոսյանի, Ն. Մ. Մկրտչյանի, Կ. Ա. Ակոպյանի «Ջերմային այրվածքներ» մեթոդական ցուցումները ախտաֆիզիոլոգների գրախոսությունից և վերախմբագրումից հետո ներկայացնել ուսումնամեթոդական խորհրդի հաստատմանը:

23.06.2016թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց

1. Հաստատել առարկայական ծրագրերի մշակման և հաստատման ընթացակարգը:

2. Հաստատել առարկայական ուսումնամեթոդական խորհրդների աշխատանքային պլանի ձևաչափը:

3. Երաշխավորել Զ. Տ. Ջնդոյանի «Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա» դասագիրքը, Մ. Հ. Սիմոնյանի, Ա. Բ. Բարսեղյանի «Բժշկական դեղագործական ապրանքագիտություն» և Շ. Մ. Մանուկյանի, Լ. Ա. Սահակյանի «Անալիտիկ քիմիա. կատիոնների որակական անալիզ» ուսումնամեթոդական ձեռնարկները համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:

4. Վերանայման համար որոշվեց հետաձգել ներկայացված մյուս գրքերի քննարկումը, բացի հաստատվածներից: Անհրաժեշտության դեպքում նիստին հրավիրել գրքերի հեղինակներին:

27.05.2016թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

1. Բազմաբաղադրյալ գնահատման կիրառումը ախտաբանական անատոմիայի ամբիոնում (պրոֆ. Ն. Գ. Խոստիկյան)

2. Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական նեղ մասնագիտական ծրագրերի վերաբերյալ (պրոֆ. Մ. Գ. Հովհաննիսյան)

3. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց․

1. «Ընթացիկ առաջադիմության» մոդելը կիրառող քննական առարկայից 12 կրեդիտ ակադեմիական պարտք և քննության վերջին հնարավորություն ունեցող ուսանողների տարեկան կամ կիսամյակային գնահատականը 4-ից ցածր լինելու դեպքում հավասարեցնել 4-ի:

2.Ախտաբանական անատոմիայի իրականացրած փորձը համարել հաջողված: Ախտաբանական անատոմիայի ամբիոնում ուսումնասիրել միկրոպրեպարատների և մակրոպրեպարատների ունեցած տնտեսությունը և մինչև այս ուտարվա ավարտը զեկուցագրով ներկայացնել եղած հնարավորությունները, որպեսզի հաջորդ կիսամյակից միկրոպրեպարատներով թեստերի քանակը կազմի հարցումների և քննական փաթեթի 10%-ը: Սրանից զատ այն հնարավորություն կտա մեծացնել մակրոպրեպարատի նկարագրության գնահատման մասնաբաժինը:

3. Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական նեղ մասնագիտական ծրագրերը հաստատել և կիրառել 2016-17 ուստարվանից:

4. Երաշխավորել Դ. Ա. Տեր-Գրիգորյանի «Երեխաների տարբեր տարիքային խմբերում կծվածքի խանգարումների կանխարգելումը», Ի. Ս. Կասպարովայի, Կ. Թ. Սահակյանի, Ն. Ս. Հարթենյանի անգլերեն լեզվով «Histology», Լ. Վ. Նավասարդյանի հայերեն և ռուսերեն լեզուներով «Երեխաների և դեռահասների սեռական զարգացումն ու հասունացումը», Ն. Գ. Խոստիկյանի, Ջ. Ղ. Գևորգյանի «Կլինիկական մորֆոլոգիա» ուսումնամեթոդական ձեռնարկները և Ի. Է. Մալխասյանի «Ինտենսիվ թերապիա» ռուսերեն լեզվով ուսումնական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:

21.04.2016թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

  1. Հեռահար ուսուցման կիրառման փորձը հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար (Ա. Մ. Մկրտչյան)
  2. Քոլեջի ուսանողների գնահատման համակարգի վերաբերյալ (Կ. Հ. Դիլբարյան)
  3. Կրթությունը Թուլուզ 3 համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում (դոց. Մ. Ս. Պետրոսյան)
  4. Ընթացիկ հարցեր

Որոշվեց

  1. Ուսումնամեթոդական վարչությանը և աշխատանքային խմբին հանձնարարել ուսումնասիրել համաշխարհային լավագույն փորձը, գտնել այն ամբիոնները, առարկաները և դասընթացները, որոնք կարող են կիրառել հեռահար ուսուցման մոդելը:
  2. Որոշակի վերապահումներով ընդունվեց գործող կանոնակարգը: Կ. Հ. Դիլբարյանին հանձնարարվեց կիսամյակի վերջում ամբիոնի վարիչներից զեկուցագրի ձևով վերցնել իրենց դիտողությունները և առաջարկները, ինչպես նաև մեկ ամսվա ընթացում կազմել աշխատանքային խումբ: Դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով հուլիս ամսին ընդունել որոշում հաջորդ ուսումնական տարվում քոլեջի ուսանողների գնահատման համակարգի վերջնական հաստատման համար:
  3. Դրական գնահատել դոց. Մ. Ս. Պետրոսյանի Թուլուզ 3 համալսարանում գործուղման արդյունքները:

09.03.2016թ-ին ժ 1500-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էր հետևյալ հարցը․

Քոլեջի ուանողների գնահատման համակարգի վերաբերյալ(Կ. Դիլբարյան)

Որոշվեց

1. Ուսումնամեթոդական խորհրդի անդամներին քոլեջի ուանողների գնահատման համակարգը տրամադրել առաջարկված լրացումներով և փոփոխություններով։ Խորհրդի անդամների գրավոր ներկայացված կարծիքների հիման վրա ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստին վերջնական քննարկել և ամրագրել ներկայացված կանոնակարգը։

17.02.2016թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

1.Գնահատման բազմաբաղադրիչ համակարգի փորձարարական մոդելի կիրառման արդյունավետությունը և բարելավման մեխանիզմները (պրոֆ. Լ. Ռ. Ավետիսյան)

2.Երիտասարդ դասախոսների օտար լեզուների և IT տեխնոլոգիաների իմացության ատեստավորման վերաբերյալ (պրոֆ. Հ. Մ. Մանվելյան, դոց. Ս. Պ. Քոչարյան)

3.Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց

1․ Մոդելի կիրառման փորձը գնահատվեց դրական և որոշվեց «Հիգիենա և էկոլոգիա» ամբիոնում շարունակել ուսումնական գործընթացն այս համակարգով:

2. Հանձնարարվեց պրոֆ. Հ. Մ. Մանվելյանին և դոց. Ս. Պ. Քոչարյանին մեկ ամսվա ընթացքում հստակեցնել և նոր առաջարկներ ներկայացնել գնահատման, քննությունների անցկացման ծավալի չափորոշիչների վերաբերյալ։ Ուսումնամեթոդական խորհրդի նիստից մեկ շաբաթ առաջ խորհրդի անդամներին տրամադրել այդ չափորոշիչները, քննարկել և ամրագրումից հետո ներկայացնել համալսարանի գիտական խորհրդի քննարկմանն ու հաստատմանը։

3. Երաշխավորել Ա. Մ. Մինասյանի «Միոկարդի ռեմոդելավորման կլինիկական և ախտաբանական բնութագիրն ու ֆարմակոթերապիան կարդիոռենալ համախտանիշի դեպքում» ռուսերեն լեզվով դասագիրքը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: Աշխատանքի տպագրությունն իրականացնել հեղինակի միջոցների հաշվին:

01.12.2015թ-ին ժ 1500 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

  1. «Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման», «Ուսանողների գնահատման համակարգում ստուգարքների և քննությունների անցկացման ու հանձնման» կարգերում և «Ուսումնամեթոդական վարչության» կանոնակարգում փոփոխություն անելու վերաբերյալ (պրոֆ. Ս. Ա. Ավետիսյան)
  2. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց

  1. Քոլեջի ուսումնական գործընթացը չխաթարելու համար միջնորդել ռեկտորին հրամանի միջոցով աշխատանքը ժամանակավոր կանոնակարգել համալսարանի «Ուսանողների գնահատման համակարգում ստուգարքների և քննությունների անցկացման ու հանձնման կարգով»:
  2. Հանձնարարել քոլեջի տնօրեն Կ. Դիլբարյանին նախապատրաստել քոլեջի գործունեությունը կանոնակարգող կարգի նախագիծ:
  3. Երաշխավորել Ա. Վ. Հովակիմյանի «Շաղկապենու բորբոքային հիվանդություններ» ուսումնամեթոդական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: Աշխատանքի տպագրությունն իրականացնել հեղինակի միջոցների հաշվին:

18.11.2015թ-ին ժ 1400 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

  1. Ընթացիկ առաջադիմությամբ տարեկան գնահատականի ձևավորման մոդելի կիրառման վերաբերյալ (ամբիոնների վարիչներ, դեկաններ)
  2. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)
  3. Ընթացիկ հարցեր

Որոշվեց

  1. Շարունակել մոդելի կիրառումը: Խստագույնս հետևել կարգադրության պահանջներին: Կիսամյակի ավարտից հետո ուսումնամեթոդական խորհրդի նիստին քննարկել կարգադրության իրագործումը և կատարել վերլուծություն:
  2. Երաշխավորել Վ. Ա. Շեկոյանի, Լ. Դ. Մխեյանի, Ք. Գ. Աբգարյանի և Ս. Յու. Զալինյանի «Частная микробиология» ռուսերեն և Մ. Ս. Հովհաննիսյանի «Special microbiology» անգլերեն լեզվով ուսումնական ձեռնարկները համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: Երկու աշխատանքների տպագրությունն իրականացնել համալսարանի միջոցների հաշվին:

11.11.2015թ-ին ժ. 1400 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը․

  1. Հիմնական մասնագիտական առարկաներից ամփոփիչ ատեստավորման առաջին փուլի՝ գործնական ունակությունների գնահատման չափորոշիչների քննարկում և հաստատում (դոց. Ն. Բ. Շահվերդյան, բ. գ. դ. Ս. Ս. Հովհաննիսյան)
  2. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա. Ս. Տեր-Մարկոսյան)
  3. Ընթացիկ հարցեր:

Որոշվեց

  1. Հաստատել 2015-16 ուստարվանից հիմնական մասնագիտական առարկաներից ամփոփիչ ատեստավորման առաջին փուլի՝ գործնական ունակությունների գնահատման չափորոշիչները: Ծրագրի հաջող իրագործման դեպքում գործնական ունակությունների գնահատման չափորոշիչները կիրառել հիմնական մասնագիտական առարկաների բոլոր ատեստավորումների ժամանակ:
  2. Երաշխավորել Ա. Ա. Զիլֆյանի «Новые подходы дифференциальной диагностики послеоперационных осложнений глаза воспалительного генеза» մեթոդական ցուցումները, «Факоэмульсификация» ուսումնամեթոդական ձեռնարկը և Ն. Հ. Վանյանի «Անշարժ պրոթեզավորման առաջին կլինիկական փուլը» ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն և ռուսերեն տարբերակները համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: Որոշվեց ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն տարբերակում վերնագիրը տպագրել հետևյալ կերպ՝ «Անշարժ պրոթեզավորման առաջին կլինիկական փուլը»:

Երկու աշխատանքների տպագրությունն իրականացնել հեղինակների միջոցների հաշվին:

16.10.2015թ-ին ժ 1400-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը

  1. Ստոմատոլոգիական ֆակուլտետում ուսանողների գործնական ունակությունների վիճակը և դրա բարելավման ուղիները (դոց. Լ. Կ. Եսայան, դոց. Ա. Վ. Բայկով)
  2. Բազմաբաղադրյալ գնահատման համակարգի կիրառման վերաբերյալ տեղեկատվություն (պրոֆ. Լ. Ռ. Ավետիսյան)
  3. Դասախոսն ուսանողի աչքերով հարցման արդյունքների վերաբերյալ (պրոֆ. Լ. Ռ. Ավետիսյան)
  4. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա.Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց

  1. Հաշվի առնելով ստոմատոլոգիական ֆակուլտետում գործնական աշխատանքների ներկայիս անբավարար վիճակը, առաջարկել ռեկտորին ապահովել համապատասխան ամբիոնները անհրաժեշտ նյութերով, վերագործարկել առկա ֆանտոմները: Միաժամանակ ձեռնարկել ստոմատոլոգիական ֆակուլտետի գործնական ունակությունների սիմուլյացիոն կետրոնի ձևավորման աշխատանքները:
  2. Հանձնարարել դեկաններին առաջարկել 1-2 ամբիոն այս մոդելը հաջորդ ուստարվանից կիրառելու նպատակով:
  3. Երաշխավորել Ն.Մ. Գյուլազյանի «Дифференциальная диагностика гемоколитов» ուսումնամեթոդական ձեռնարկը և Ա.Մ. Մինասյանի «Клинико-патогенетическая и фармакотерапия ремоделирования миокарда при кардиоренальном синдроме» գիտական մենագրությունը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար: Երկու աշխատանքների տպագրությունը պետք է իրականացվի հեղինակների միջոցների հաշվին:
  4. Պահպանել 30% և 60% ուսանողների մասնակցությունը քվեարկությունների արդյունքների ներկայացման ժամանակ, քանի դեռ բարձր չէ ուսանողների կողմից քվեարկության մասնակցությունը: Ամփոփ տվյալները ներկայացնել 2016թ. փետրվար ամսին:
  5. Պրոֆ. Լ. Ռ. Ավետիսյանի ներկայացված տեղեկատվությունն ընդունել ի գիտություն: Հանձնարարել նրան ամփոփ և վերլուծական զեկույցը ներկայացնել այս ուստարվա ավարտին:

23.06.2015թ.-ին, ժ. 16:00-ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը.

  1. Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-6-րդ կուրսերի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-5-րդ կուրսերի անընդհատ և ինտեգրացված ու դեղագիտական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական պլանների քննարկում (պրոֆ. Ս.Ա. Ավետիսյան):
  2. 1-3-րդ կուրսերում դասախոսություններին ազատ հաճախելու արդյունքների վերաբերյալ (պրոֆ. Լ.Ռ. Ավետիսյան):
  3. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (պրոֆ. Ա.Ս. Տեր-Մարկոսյան):

Որոշվեց.

  1. Հաստատել ընդհանուր բժշկության ֆակուլտետի 1-6-րդ կուրսերի, ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-5-րդ կուրսերի անընդհատ և ինտեգրացված ու դեղագիտական ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական պլանները:
  2. Ուսումնամեթոդական խորհրդի անդամների կողմից կներկայացվեն վերջնական կարծիքներ 1-3-րդ կուրսերում դասախոսություններին ազատ հաճախելու վերաբերյալ մինչև հուլիսի 3-ը որոշում ընդունելու համար:
  3. Երաշխավորել Մ.Զ. Նարիմանյանի, Ս.Գ. Գալստյանի, Մ.Ռ. Գրիգորյանի «Ռազմական թունաբանություն», Ս.Հ. Հարությունյանի «Ցավի հոգեբանություն», Ե.Մ. Աղաջանովայի «Эндокринология», Խ.Մ. Խաչիկյանի «Իմունամաշկաբանություն» ուսումնական ձեռնարկները, Վ.Լ. Բակալյանի, Լ.Ս. Հարությունյանի «Կլինիկական պարօդոնտոլոգիա» դասագիրքը, Ա. Մանգոյանի «Антибактериальная тяжелых инфекций в отделении интенсивной терапии» մեթոդական ձեռնարկը, Ա.Մ. Մինասյանի «Клинико-патогенетическая характеристика, диагностика и фармакотерапия кардиоренального синдрома» ուսումնամեթոդական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:


19.05.2015թ.-ին ժ 15.00 -ին ռեկտորատի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ներկայացված էին հետևյալ հարցերը

  1. Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի, դրանց դասընթացների փաստաթղթավորման նոր ձևաչափի ներկայացում (զեկուցող՝ դոց. Ա.Վ. Բայկով)
  2. Ախտաբանական անատոմիայի ամբիոնում մակրոպրեպարատների նկարագրությունը որպես կիսամյակային գնահատականի բաղկացուցիչ մաս (զեկուցող՝ պրոֆ. Ն.Գ. Խոստիկյան)
  3. Ուսումնամեթոդական գրականության քննարկում (զեկուցող՝ պրոֆ. Ա.Ս. Տեր-Մարկոսյան)

Որոշվեց

  1. Անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի, դրանց դասընթացների փաստաթղթավորման նոր ձևաչափն ընդունել առաջին ընթերցմամբ: Էլեկտրոնային տարբերակով ձևաչափը տրամադրել հանձնաժողովի անդամներին: Մայիսի 26-ին հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկները հաշվի առնելով հունիս ամսին կայանալիք ուսումնամեթոդական խորհրդի նիստում ներկայացնել վերջնական տարբերակը:
  2. 2015-2016 ուստարում ախտաբանական անատոմիա ամբիոնում փորձնական կիրառել մակրոպրեպարատների նկարագրությունը որպես կիսամյակային գնահատականի բաղկացուցիչ մաս: Օգոստոս ամսին ներկայացնել վերջնական տարբերակը, հավանության արժանանալու դեպքում հաստատել այն:
  3. Երաշխավորել Շ․Ա․ Վարդանյանի, Ք․Ա․ Արսենյանի «Forensic medicine. Handout for foreign students, part 2» ուսումնական ձեռնարկը և Գ․Մ․ Թումասյանի, Գ․Պ․ Գասպարյանի, Հ․Ֆ․ Թամազյանի «Ռազմական տեղագրություն» ուսումնամեթոդական ձեռնարկը համալսարանի գիտական խորհրդում քննարկման և հաստատման համար:

 

Find us on Facebook