Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Tempus Govern ծրագրի աշխատանքները մեր բուհում

Սույն թվականի ապրիլի 28-ից մայիսի 8-ը ԵՊԲՀ կառավարման օղակի աշխատակիցների շրջանում կազմակերպվեցին վերապատրաստումներ ուղղված կառավարման համակարգի բարելավմանը: Վերապատրաստումներին մասնակցեցին համալսարանի ավելի քան 30 աշխատակիցներ՝ պրոռեկտորներ, դեկաններ, փոխդեկաններ, ֆինանսական ոլորտի պատասխանատուներ, որակի ապահովման մասնագետներ:

Վերապատրաստումների ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝ կրթական վերջնարդյունքներ, կրեդիտային համակարգ, համալսարանի ֆինանասական կառավարում և արդյունահեն բյուջետային պլանավորում, ուսանողների մասնակցություն համալսարանի կառավարմանը, որակի ապահովումը կառավարման ոլորտում և այլն:

Նյութերը կազմվել են եվրոպական և հայկական փորձագետների կողմից և ներառում են Tempus Govern ծրագրում ընդգրկված համալսարանների փորձը և արտագնա վերապատրաստումների ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը:

Pictures

 

Find us on Facebook