Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վերապատրաստման դասընթաց ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի մշակման ու իրականացման վերաբերյալ

6.11.2014

Նոյեմբերի 3-5-ը ԵՄ Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ ծրագրի շրջանակներում Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի Կառլ-Ռուպրեխտ համալսարանը կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց վերոնշյալ Ծրագրի մասնակիցների համար:

Դասընթացի նպատակն էր Ծրագրում ներառված ՀՀ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներին վերապատրաստել ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի սահմանման և իրականացման թեմայով:

ԵՄ տարբեր համալսարանները, ինչպիսիք են՝ Ջիրոնայի համալսարանը (Իսպանիա), Բաթ Սպա համալսարանը (Անգլիա), Մոստարի համալսարանը (Բոսնիա և Հերցեգովինա), Համաշխարհային համալսարանական ծառայությունը (Ավստրիա), ներկայացրեցին և կիսեցին իրենց փորձը ասպիրանտական ծրագրերի ճանապարհային քարտեզի մշակման և հաջողությամբ իրականացված գործունեության մասին:

Վերապատրաստման ընթացքում որոշում կայացվեց, որ ՀՀ ԲՈՒՀ-երն իրենց ճանապարհային քարտեզները կներկայացնեն մինչև 2015թ. մարտ ամիսը: Բացի այդ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է ասպիրանտական ծրագրերի իրականացման վերաբերյալ միասնական ուղեցույց մշակի:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև նախկինում ՀՀ ԲՈՒՀ-երին տրամադրված հարցաշարերի վերլուծության արդյունքները:

Հանդիպման ավարտին ներկայացվեցին նաև կատարվելիք հաջորդ աշխատանքները:

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը 2014-2016թթ-ին հանդիսանում է ԵՄ Տեմպուս ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի համակարգողը:

 

Find us on Facebook