Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Փոխանակային ծրագրերը ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ն իր հիմնադրման առաջին իսկ օրերից ուղղորդվել է միջազգային չափանիշերով, որ առկա են մի շարք բժշկական կրթօջախներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Համալսարանը խիստ կարևորում է միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը: Այդ իսկ պատճառով կնքվել և վերակնքվել են համագործակցության տարբեր համաձայնագրեր Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարանների հետ: Այս համագործակցությունների արդյունքում ուսանողների և աշխատակիցների համար հաստատվել են բազմաթիվ փոխանակային ծրագրեր, որի արդյունքում համալսարանի ուսանողները և կլինիկական օրդինատորները կարճաժամկետ պրակտիկա են անցնում արտերկրյա առաջատար կլինիկաներում և բժշկական հաստատություններում: Ստորև ներկայացվում է բժշկական կրթօջախների և հաստատությունների այն ցանկը, որտեղ առկա է փոխանակային ծրագիր (ծրագրի համառոտ նկարագիրը ներկայացված է).


Դիմել կարող են՝ ուսանողները, կլինիկական օրդինատորները
Տևողություն՝ 4 շաբաթ
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է հրավիրող կողմը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Արտաքին հղում

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը


birthright-logo Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է վերապատրաստման ծրագիր հետևյալ ոլորտներում՝
  • Մարքետինգ, հանրային կապեր
  • Բժշկական ուս.պլանի նախագծում/տվյալների բազայի ստեղծում
  • Անգլերենի դասընթացներ



Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ծրագրին ԵՊԲՀ-ում, պետք է բավարարեն «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից հաստատված ներքոհիշյալ չափանիշներին՝

  1. Նվազագույնը երկամսյա կացություն Հայաստանում՝ աշխատելով նվազագույնը 30 ժամ շաբաթվա մեջ
  2. Ունենան հայկական արմատներ
  3. Պետք է լինեն 20-32 տարիքային սահմանում
  4. Լինեն ավարտական դպրոցի շրջանավարտներ
  5. ՀՀ նախկին քաղաքացիները կթույլատրվեն մասնակցության, եթե ներկայացնեն փաստաթղթեր, որոնք կհավաստեն, որ մասնակիցը հեռացել է Հայաստանից մինչև 12 տարեկանը
  6. Նախկինում չեն ֆինանսավորվել «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից

Եթե ձեզ հետաքրքրեց ԵՊԲՀ-ում վերապատրաստման ծրագրին մասնակցելու գաղափարը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը հասցեով առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։

ԵՊԲՀ-ի կողմից ընտրված դիմորդները պետք է դիմեն «Դեպի Հայք» հիմնադրամ ավիատոմսի փոխհատուցման համար։

Մանրամասն՝ www.birthrightarmenia.org կայքում:

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Երևանի պետական բժշկական համալսարանը և Բժիշկ Ուսանողների Ասոցիացիաների Միջազգային Ֆեդերացիան ընձեռում են աննախադեպ հնարավորություն մասնակցելու մասնագիտական կամ գիտական փոխանակային ծրագրին արձակուրդների ընթացքում։ Վերջինիս տարեկան մասնակցում են շուրջ 7000 բժիշկ ուսանողներ ավելի քան 90 երկրներից։

Մասնագիտական փոխանակային ծրագրի շրջանակներում ուսանողներն հնարավորություն ունեն ամառային պրակտիկան անցկացնել նշված երկրների հիվանդանոցների ցանկացած թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքում։

Բեռնել երկրների ցանկը
Բեռնել նկարագրությունր
Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



IPSF-ը հիմնադրվել է 1949 թ. 8 դեղագիտական ուսանողական կազմակերպությունների կողմից Լոնդոնում: Այժմ այն ներկայացնում է մոտավորապես 350000 դեղագետ ուսանողներ և ինտերններ 70 տարբեր երկրներից ամբողջ աշխարհում: IPSF-ի գլիւավոր գրասենյակը գտնվում է Նիդեռլանդներում, Հաագայում, որին մեծապես աջակցում են FIP-ն (Դեղագետների միջազգային կազմակերպություն), UNESCO-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) և WHO-ն (Առողջապահական համաշխարհային կազմակերպություն):

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հանդիսանում է IPSF–ի լիիրավ անդամ և ընդլայնված խորհրդում (GA) ունի քվեարկության իրավունք սկսած 2001 թ.-ից: Հայաստանում IPSF–ը ներկայացնում է Հայաստանի Դեղագետ Ուսանողների Կազմակերպությունը (ArmPSA):

Բեռնել երկրների ցանկը
Բեռնել նկարագրությունր



2009թ. մարտին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայացած IADS-ի (Ատամնաբույժ Ուսանողների Միջազգային Ասոցիացիա) գիտաժողովի ընթացքում Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը ներկայացավ առաջին անգամ և դարձավ IADS-ի լիարժեք անդամ: Նմանատիպ համագործակցության արդյունքում ԵՊԲՀ-ն և IADS-ը ատամնաբույժ ուսանողներին ընձեռում են հնարավորություն մասնակցելու մասնագիտական փոխանակային ծրագրի, որի ընթացքում ուսանողը հնարավորություն կստանա ամառային պրակտիկան անցկացնել մի շարք երկրների ատամնաբուժական կլինիկաների ցանկացած բաժանմունքում:

International Dental Research Program (IDRP) network 2011

International Dental Exchange Program network 2011
International Dental Summer School
Ամսվա լավագույն հոդված



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները և ուսումնառության վերջին տարվա կլինիկական օրդինատորները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 2-3 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է հրավիրող կողմը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները և ուսումնառության վերջին տարվա կլինիկական օրդինատորները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 2-3 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ ուսանողները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 1 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ ուսանողները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 1 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները և ուսումնառության վերջին տարվա կլինիկական օրդինատորները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 2-3 ամիս
Անգլերեն կամ գերմաներեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները և ուսումնառության վերջին տարվա կլինիկական օրդինատորները
Վերջնաժամկետ՝ 2012թ. համար որոշված չէ
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 1 տարի
Ֆրանսերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է հրավիրող կողմը
Ճանապարհածախս՝ հոգում է հրավիրող կողմը

Մանրամասն Ֆօսֆոմ կրթաթոշակ՝ Բելգիայում ուսանելու համար



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները և կլինիկական օրդինատորները
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ գիտահետազոտական աշխատանք և պրակտիկ վիրաբուժություն
Տևողություն՝ մինչև 3 ամիս
Անգլերեն կամ գերմաներեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

Կցուցաբերվի համապատասխան օգնություն հյուրընկալման հարցում:

Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը



Դիմել կարող են՝ երիտասարդ մասնագետները
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 3 ամիս
Գերմաներեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է հրավիրող կողմը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը

www.klinikumevb.de
www.klinikum-ernst-von-bergmann-potsdam.de
Բեռնել փոխանակային ծրագրի դիմումը


Դիմել կարող են՝ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ
Վերջնաժամկետ՝ չկա
Մասնագիտությունների շրջանակ՝ բազմազան
Տևողություն՝ 1 ամիս
Անգլերեն լեզվի իմացություն՝ պարտադիր է
Հյուրընկալվելու ծախսեր՝ հոգում է մասնակիցը
Ճանապարհածախս՝ հոգում է մասնակիցը
 

Find us on Facebook