Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Դեղագիտական ֆակուլտետ


Հիմնադրվել է 1972թ.-ին:

1977թ. ֆակուլտետն ավարտել են առաջին 25 դեղագետ-շրջանավարտները:

Ուսուցումը

2016-2017 ուստարում դեղագիտական ֆակուլտետում սովորում է 334 ուսանող, այդ թվում՝ 276-ը բակալավրիատում և 58-ը՝ մագիստրատուրայում:

Ուսուցումը կազմակերպվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆակուլտետում սովորում են տեղացի և օտարերկրացի ուսանողներ: Ուսման տևողությունը բակալավրիատում 4 տարի է, մագիստրատուրայում` 1 տարի:

Բակալավրիատն ավարտելուց հետո շրջանավարտն ստանում է դեղագիտության/ֆարմացիայի1/ բակալավրի որակավորում, դեղագիտություն/ֆարմացիա/ մասնագիտությամբ: Դեղագիտության բակալավրն իրավունք ունի իրականացնելու ընդհանուր դեղագիտական պրակտիկա, մարկետինգային, տեղեկատվական-քարոզչական, կազմակերպչական և հետազոտական գործունեություն միայն որակավորված դեղագետ մասնագետի հսկողությամբ: Դեղագիտության բակալավրն իրավունք ունի կրթությունը շարունակելու մագիստրատուրայում:

Մագիստրատուրայի շրջանավարտն ստանում ֆարմացիայի մագիստրոսի որակավորում, ֆարմացիա մասնագիտությամբ: Ֆարմացիայի մագիստրոսը կարող է զբաղվել մասնագիտական գործունեությամբ, որն իր մեջ ներառնում է դեղերի հետազոտումը, մշակումը, արտադրությունը, փաթեթավորումը, պահպանումը, տեղափոխումը, պետական գրանցումը, հավաստագրումը, որակի չափորոշումը, իրացումը, գովազդը և ոչ պիտանի դեղերի ոչնչացումը:

Ֆարմացիայի մագիստրոսը կարող է զբաղվել կրթական և գիտահետազոտական գործունեությամբ, ինչպես նաև կարող է ուսումը շարունակել ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում:

Բակալավրիատի 2019-20 ուստարվաշրջանավարտները կստանան ֆարմացիայի բակալավրի որակավորում, ֆարմացիա մասնագիտությամբ:


Դեկանատ

Դեկան՝ Ենոքյան Բագրատ Ջանիկի, ք.գ.թ., դոցենտ
Դեկանի տեղակալ՝ Աֆրիկյան Շուշանիկ Գևորգի, դ.գ.թ., դոցենտ
Ավագ մասնագետ` 4-րդ կուրսի և մագիստրատուրայի պատասխանատու՝ Ղուլյան Ռիտա Հրանտի
Ավագ մասնագետ` 1-3-րդ կուրսերի պատասխանատու՝ Ստեփանյան Հասմիկ Միշայի


Դեղագիտական ֆակուլտետի կազմում գործում են հետևյալ ամբիոնները.



Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Դեղագիտական ֆակուլտետ
Հեռ.՝ (+37460) 62 13 09, (+37460) 62 13 10
Ֆաքս՝ (+37410) 56 41 11
Էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոտերից, այն տեսնելու համար պետք է միացված լինի Javascript-ը

 

Find us on Facebook