Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Ֆինանսավորված նախագծեր

ՀՀ պետական բյուջեի հաշվին ԳՊԿ կողմից հայտարարվող մրցույթներում (գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման բազային ֆինանսավորման և գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր) երիտասարդ գիտաշխատողների և ասպիրանտների համար, գիտական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև գիտական սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված պարբերական մրցույթներում ԵՊԲՀ-ն իր շահած գիտական հետազոտական ֆինանսավորման ծավալով զբաղեցնում է 3-րդ տեղը:

ՀՀ պետական բյուջեից գիտական եվ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման բազային ֆինանսավորման ծրագրեր

  • «Կենսաբանական ակտիվ նյութերի դերն օրգանիզմի ինտեգրատիվ գործունեության մեջ, առավել տարածված հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումն ու ներդրման մեխանիզմները, շրջակա միջավայրի և ազգաբնակչության առողջության վրա վնասակար գործոնների ազդեցության ուսումնասիրումը` ի նպաստ առողջ գենոֆոնդի»
  • «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտա­կան գործունեության ենթակառուցվածքի համակարգում, պահպանում ու զարգացում

ՀՀ պետական բյուջեից գիտական եվ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր

  • Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016 «ոսկրածուծի մոնոցիտների ներգրավվածությունը ալցհեյմերյան տիպի նեյրոդեգեներատիվ գործընթացում»
    (ծածկագիր՝ 16YR-3A050), ղեկավար՝ Կ.Բ. Ենկոյան
  • ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016 «Հայկական պոպուլյացիայում ընտանեկան միջերկրածովային տենդի MEFV գենի մուտացիաների կրելիության սոցիալ-բժշկական ասպեկտները»
    (ծածկագիր՝ 16A-3d07), ղեկավար՝ Տ.Ա. Ավագյան
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016» միջազգային մրցույթ «Արյան բջիջների դերը որպես էլեկտրաստատիկ դաշտի հեմոստազի վրա ազդեցության միջնորդ»
    (ծածկագիր`ՀԲ16-56), ղեկավար Կ.Բ. Ենկոյան
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016» միջազգային մրցույթ «Հիպերբիլիռուբինեմիայով նորածինների մոտ ֆոտոթերապիայի արդյունավետության բարձրացման և կողմնակի բացասական դրսևորումների նվազման մեթոդների մշակման ֆոտոֆիզիկական մոտեցումները»
    (ծածկագիր`ՀԲ16-55), ղեկավար՝ Պ.Ա. Մազմանյան
  • գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթ «Գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտի հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակը, դրա բարելավման ռազմավարությունը՝ որպես զինված ուժերի բարձր մարտունակության պահպանման առանցք»
    (ծածկագիր` 17DP-1F027), ղեկավար՝ Ս.Գ. Գալստյան
  • «Աղիների ավշային հյուսվածքը» Ծածկագիր՝15T-3A050, ղեկավար՝ Ազնաուրյան Ա.Վ
  • «Կալցիտոնինի և D3 վիտամինի դերը սրտի գործունեության կարգավորման մեխանիզմներում»`

Ծածկագիր՝15T-3A074, ղեկավար՝ Տեր‐Մարկոսյան Ա. Ս.

  • «Լսողությունն ինպաստ բարձր առաջադիմությանը և հասարակության մեջ ինտեգրմանը»

Ծածկագիր՝15T-3B326, ղեկավար՝ Շուքուրյան Ա.Կ.

  • «Ցեոլիտով իմոբիլիզացված պրոբիոտիկների ազդեցությունը փորձարարական խոցային կոլիտի և ուղեկից ԿՆՀ խանգարումների ժամանակ»

Ծածկագիր՝15T-3D174 ղեկավար՝ Գևորգյան Ա. Գ.

  • «Հայկական պոպուլյացիայում պարբերական հիվանդության և MEVF գենի մուտացիաների կրելիության հաճախականությունը և սոցիալ‐բժշկական խնդիրները»

Ծածկագիր՝15T-3D191 ղեկավար՝ Թադևոսյան Ա. Է.

  • «Շրջակա միջավայրի մուտագեն ֆոնի գնահատումը կապված քլորօրգանականմիացություններով աղտոտվածության հետ և բնակչության առողջության որոշ հարցերը»

Ծածկագիր՝15T-3D142 ղեկավար՝ Թադևոսյան Ն. Ս.

  • «Երեխաների կյանքի որակը որպես առողջական վիճակի և բժշկական տեխնոլոգիաների արդյունավետության գնահատման չափանիշ (համալիր բժշկասոցիալական հետազոտություն)»

Ծածկագիր՝15T-3D023 ղեկավար՝ Մարդիյան Մ. Ա.

  • «Դեպրեսիայի ռեցիդիվի գենետիկական և կլինիկական նախադրյալները Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում. կանխատեսող կրոս-կուլտուրալ մոդել»

Ծածկագիր՝15RF-082 ղեկավար՝ Մելիք-Փաշայան Է. Ա.

  • «Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցությունը արյան մակարդմանհամակարգի վրա»

Ծածկագիր՝13РБ-047 ղեկավար՝ Հարությունյան Հ. Ա.

ՀՀ պետական բյուջեից գիտական միջոցառման կազմակերպման ֆինանսական աջակցության ծրագիր

  • «Միջազգային համագործակցության դերը երիտասարդ հետազոտողի կայացման գործում» 2017թ. նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
  • «Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքների ճանապարհին» 2017թ. հուլիսի 1-5

Կազմակերպված գիտաժողովներ

  • Նախաբան դեպի նեյրոգիտություն. նեյրոնից մինչև նեյրոգենեզ 2016թ. նոյեմբերի 4-6
  • ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով 2016թ. դեկտեմբերի 6-8
  • Երիտասարդ հետազոտող և աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները 2016թ. հունիսի 2-3
  • Բժշկական հաղորդակցության դերը հանրային առողջության ոլորտում 2016թ. հունիսի 4-5
  • Դրամաշնորհին դիմելու արվեստը խորագրով երիտասարդ գիտնականների դպրոց 2015թ. մայիսի 28
  • «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում` հորինվածք, թե իրականություն» խորագրով միջազգային գիտաժողովը 2015թ. սեպտեմբերի 24-26
  • Սևծովյան երկրների 9-րդ նյարդավիրաբուժական կոնգրես 2015թ. հոկտեմբերի 8-10
  • ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով 2015թ. նոյեմբեր
  • «Միջերկրյածովյան տենդ. Հիվանդություն ճակատագրով»խորագրով գիտաժողով 2015թ.
  • ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի կազմավորման 50-ամյակին նվիրված գիտաժողով 2014թ. փետրվար
  • «Սրտաբանության երևանյան համաժողով, 2014», 2014թ. ապրիլի 17-19
  • Միջազգային ֆորում «Սրտաբանության երևանյան համաժողով» 2014թ. ապրիլի 17-19
  • Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության (ASCO) և արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի առաջին համատեղ գիտաժողովը, 2014թ. մայիսի 12-15
  • Ամառային դպրոց «Հաջողակ բժիշկ-գիտնական դառնալու արվեստը» 2014թ. հուլիս
  • ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով «Հերացի համալսարանական հիվանդանոցային համալիրի գլխավոր մասնաշենքի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանսը», 2014թ. նոյեմբեր 19-20
  • Կարապետ Միհրանի Դեղձունյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով, 2014թ. դեկտեմբերի 18
  • Հազվադեպ հիվանդությունները Հայաստանում, 2013թ. փետրվարի 28
  • Աշխարհահռչակ գիտնական, բջջաբան, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի հիմնադիր Գեորգիոս Պապանիկոլաուին նվիրված գիտաժողով, 2013թ. փետրվարի 26
  • Քնի համաշխարհային օրվան նվիրված շնորհանդես և քննարկում, 2013թ. մարտի 15
  • Ստոմատոլոգների հայ-վրացական բինացիոնալ առաջին վեհաժողով, 2013թ. մայիսի 23
  • Թայվանահայկական առաջին բժշկական գիտաժողովը թայվանահայկական առաջին բիզնես ֆորումի հետ համատեղ, 2013թ. մայիսի 24
  • «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» 2013թ. մայիսի 29
  • Հայ-ռուսական համատեղ գիտաժողով Դատաբժշկական փորձաքննության և բժշկական իրավունքի արդի խնդիրները, 2013թ. մայիսյի 30-31
  • III Ռուս -հայկական գիտագործնական գիտաժողով Ճառագայթային ախտորոշման արդի խնդիրները Գիտությունից դեպի պրակտիկա, 2013թ. հունիսի 6-7
  • «Շնչառական բժշկության դասերը-Уроки респираторной медицины», 2013թ. հունիսի 17-21
  • Բժշկական տուրիզմի սեմինար, 2013թ. հուլիսի 3
  • «Կաթվածի բուժումը 2013» միջազգային գիտաժողով, 2013թ. սեպտեմբերի 18-19
  • Ընտանեկան բժշկության արդի խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողով, 2013թ. հոկտեմբերի 2-3
  • Միջազգային համաժողով «Գերանտոխիրուրգիա» 2013թ. հոկտեմբերի 3-5
  • «Մեծահասակների վիրաբուժություն» միջազգային կոնգրես 2013թ. հոկտեմբերի 3-5
  • «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» գիտաժողով, 2013թ.հոկտեմբերի 28-29
  • ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողով 2013թ. նոյեմբերի 25-26
  • Ամառային դպրոց «Վարքային հետազոտության մեթոդներ» 2012թ.
  • ԵՊԲՀ հաշվետու գիտաժողով, 2012թ. նոյեմբերի 15-16
 

Find us on Facebook