Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Վերապատրաստման դասընթաց Զալցբուրգյան սկզբունքների վերաբերյալ

21.05.2014

Ավստրիայի Գրաց քաղաքում 2014թ. մայիսի 5-7-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ ԵՄ Տեմպուս ծրագրի շրջանակներում իրականացվող VERITAS (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագրի անդամ մասնակիցների՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթական համակարգի այլ կազմակերպությունների հավաքը Համաշխարհային համալսարանական ծառայության ավստրիական կազմակերպության աջակցությամբ, որի ընթացքում կազմակերպվեցին սեմինարներ և քննարկումներ Զալցբուրգյան սկզբունքների վերաբերյալ:

Հանդիպումները նաև ՀՀ ԲՈՒՀ-երի միջև փորձի փոխանակման հարթակ հանդիսացան՝ նպատակ հետապնդելով Հայաստանում հաստատել երրորդ մակարդակի կրթության` ասպիրանտուրայի ընդհանուր մոտեցումներ:

Այն նաև աջակցություն ցուցաբերեց կրթական կառույցներին ընդունելու և կիրարկելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախաձեռնություններին համահունչ նոր ստանդարտներ:

Հանդիպումների մի մասն անցկացվեց Գրացի համալսարանում, որն իր օգտակար ներդրումն ունեցավ հետբուհական` հատկապես ասպիրանտական կրթության մասին իր սեփական փորձի փոխանակմամբ:

Հանդիպման ավարտին ծրագրի ղեկավար ԵՊԲՀ ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Մ. Բալասանյանը ներկայացրեց ծրագրի հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ Տեմպուսի VERITAS ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 2014թ. հունվարի 13-14-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որը հանդիսանում է VERITAS ծրագրի համակարգողը: Ծրագրի նպատակն է բարելավել դոկտորական կրթությունը Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում եվրոպական որակավորումների շրջանակի և Զալցբուրգյան սկզբունքների հետ համապատասխանեցմամբ:


Pictures
 

Find us on Facebook