Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

Հարց տալ

 
 
 
 
 
 


 

Հարցնում է Արսենը  

ՀԱՐՑ - Խնդրում եմ տեղեկացնել ինձ ստոմատոլոգիական ֆակուլտետի օրդինատուրայի ուսման տևողության և վարձի մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արսեն, կոնկրետացրեք Ձեր հարցը՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի ո՞ր մասնագիտության մասին է խոսքը:

Հարցնում է Մարիամը

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, ես ապրում և սովորում եմ Ռուսաստանում: Դպրոցն ավարտելուց հետո կարո՞ղ եմ ընդունվել ԵՊԲՀ: Ես հայերեն տառերը լավ գիտեմ, կարողանում եմ գրել և կարդալ: Համալսարանում կա՞ ռուսերեն ամբիոն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարիամ, Ռուսաստանում դպրոցն ավարտելուց հետո կարող եք ընդունվել ԵՊԲՀ: Համալսարանում կա օտար լեզուների ամբիոն, որտեղ ռուսաց լեզուն նույնպես դասավանդվում է, իսկ օտարերկրացիների համար կա նախատեսված ռուսերեն լեզվով ուսուցում:

Հարցնում է Անին

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Որքա՞ն է բժշկական հոգեբանության մագիստրատուրայի վճարի չափը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Անի, «Բժշկական հոգեբանության մագիստրատուրա» հասկացողություն չկա: Մագիստրատուրան ուսուցման երկրոդ աստիճանն է բակալավրից հետո: Խնդրում եմ պարզաբանեք Ձեր հարցը:

Հարցնում է Էրիկը

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, թե ուսման վարձի զեղչեր որ ուսանողներին են հասնում և ինչ կարգով: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Էրիկ, Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ԵՊԲՀ պաշտոնական կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում (Տես՝ «Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կարգ»):

Հարցնում է Ալինան

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե ուսանողը ազգությամբ հայ է, սակայն Ռուսաստանի քաղաքացի, որքա՞ն է ուսման վարձը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Ալինա, Ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել ԵՊԲՀ պաշտոնական կայքի Իրավական փաստաթղթեր բաժնում (տես՝ «Ուսման վարձաչափերի վճարման և վարձաչափերի փոխհատուցման կարգ»):

Հարցնում է Կարենը

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես 9-րդ դասարան եմ, եթե ես դուրս գամ դպրոցից և ընդունվեմ քոլեջ, ավարտելուց հետո կարո՞ղ եմ արդյոք ընդունվել համալսարան և ինչպե՞ս:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Կարեն, եթե ընդունվեք քոլեջ, այն ավարտելուց հետո կարող եք ընդունվել բժշկական համալսարան միայն ընդհանուր հիմունքներով:

Հարցնում է Լիանան

ՀԱՐՑ - Բարև Ձեզ, ես ավարտել եմ բժշկական ուսումնարանը, կարո՞ղ եմ Ձեզ մոտ սովորել և ո՞ր կուրս եմ նստելու:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Լիանա, կարող եք սովորել մեր համալսարանում միայն ընդհանուր հիմունքներով ընդունվելու պայմանով:

Հարցնում է Սամվելը

ՀԱՐՑ - Ես ընդունվել եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, բայց բալերս բավարարում են բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար, կարո՞ղ եմ իմ ստացած բալերով մյուս տարի առանց քննության ընդունվել:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Սամվել, Ձեզ հուզող հարցի կապակցությամբ դիմեք գիտելիքների թեստավորման կենտրոն:

Հարցնում է Ցոլակը

ՀԱՐՑ - Հարգելի ռեկտոր, ես ուզում եմ իմանալ արդյոք կարո՞ղ եմ ԵՊՀ-ի կենսաքիմիայի 1 կուրսից տեղափոխվել բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Ցոլակ, ԵՊՀ-ից ԵՊԲՀ տեղափոխությունը հնարավոր է միայն ծրագրային տարբերությունները ճշտելուց հետո:

Հարցնում է Արմանը

ՀԱՐՑ - Համալսարանը ընդունվելուց հետո, դեռ չավարտած այն, զորակոչու՞մ են բանակ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Արման, համալսարանում սովորելու ընթացքում զորակոչը հնարավոր է, եթե չկա տարկետման իրավունք:

Հարցնում է Անին

ՀԱՐՑ - Իգական սեռի դիմորդները կարո՞ղ են ներգրավվել ռազմաբժշկության ֆակուլտետում: Խնդրում եմ տեղեկություններ տրամադրել ուսման վարձի վերաբերյալ: Մի հարց ևս, Էրեբունի պետական բժշկական քոլեջի դիպլոմը կարո՞ղ է որևէ առավելություն ունենալ: Ի՞նչ քննություններ են անհրաժեշտ ընդունելության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Անի, իգական սեռի դիմորդները չեն կարող ներգրավվել ռազմաբժշկական ֆակուլտետում: Ուսման վարձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ համալսարանի կայքում: «Էրեբունի» բժշկական քոլեջի դիպլոմը կարող է առավելություն տալ ընդունելության ժամանակ միայն գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների համար:

Հարցնում է Մարիանան

ՀԱՐՑ - Բարև Ձեզ: Ես ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն-քիմիա ֆակուլտետը: Կարո՞ղ եմ արդյոք որպես երկրորդ մասնագիտություն ուսումս շարունակել դեղագիտական ֆակուլտետում:

ՊԱՏԱՍԽԱՆ - Հարգելի Մարիանա, միայն ուսումնառած առարկաների ծրագրային տարբերությունները ճշտելուց հետո հնարավոր է երկրորդ մասնագիտությամբ ուսումը շարունակել ԵՊԲՀ-ում:

1 2 3 4 5

Find us on Facebook