17.10.2017
Հարվարդի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի ասիստենտ պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Արա Նազարյանը 2017թ. նոյեմբերի 1-ից կհանդիսանա նաև ԵՊԲՀ օրթոպեդիկ վիրաբուժության այցելու պրոֆեսոր:
Պրոֆեսոր Նազարյանը ղեկավարում է Նազարյան լաբորատարիան (www.nazarianlab.org) Հարվարդի բժշկական դպրոցի Բեթ Իսրայել Դիկոնես Բժշկական կենտրոնի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնում: Իր գործունեության ընթացքում պրոֆեսոր Նազարյանը կրթել է 131 ասպիրանտների և հետդոկտորանտների, որոնք մեծ հաջողությունների են հասել, տպագրել են համատեղ աշխատաքներ՝ 89 գիտական հոդված հանրահայտ ամսագրերում և 2 գիրք, մշակել և գործարկել են 2 սթարթափ և գրանցել 8 պատենտն: